| «ԶԻ
ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է...»
ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ
Փա՜ռք Քեզ Աստուած, փա՜ռք Քեզ,
Յաղագս ամենայնի, Տէ՛ր, փառք Քեզ...
 րկին
գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության
եւ փորձության այս ճանապարհը՝ միշտ իմ կողքին լինելով եւ Սուրբ Հոգով
մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաեւ Տիրոջ մխիթարությունն
է:
Քաջալերվեցե՛ք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաեւ այժմ՝
գուցե եւ ինձ նման անարժան ծառաների միջոցով:
Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր
շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում... Բոլորին անխտիր, ովքեր իրենց
արատավորել են անարդարությամբ եւ կանխակալությամբ, սպասում է Կանոսսան՝*
լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, «զի
Աստուած ընդ մեզ է...»:
Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
31.07.2025 թ.
Ապօրինի կալանավորման 35-րդ օր
---------------
* Կանոսսա Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի,
քանի որ այն նշվում է որպես վայր, ուր տեղի ունեցավ հայտնի «Կանոսսայի
հանդիպումը» 1077 թվականին:
Այն տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի եւ Հռենոսի կայսր Հենրիխ
IV-ի միջեւ, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին
դարերի պատմության մեջ:
Հենրիխ IV-ն ապաշխարել էր, հագել քուրձ եւ ոտաբոբիկ հասել Կանոսսայի
դարպասներին, ուր գտնվում էր պապը: Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվում
է ընդունել Հենրիխին: Ըստ տեղեկությունների՝ Հենրիխը երեք օր սպասում
է ամրոցի դարպասների մոտ՝ այդ ընթացքում ծոմ պահելով եւ քուրձը չհանելով:
Ի վերջո պապը նրան ընդունում է: Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի
առջեւ եւ հայցում նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին
եւ կոչ անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը:
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԹԻՄ
>>>
|
|