Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ

երջին շաբաթների ընթացքում, Շիրակի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ, Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում եւ Սուրբ Ամենափրկչում պարբերաբար անցկացվում են միասնական աղոթքներ՝ հանուն արդարության, հոգեւոր եւ ազգային արժեքների պահպանման, ի զորակցություն նրանց, ովքեր այսօր կանգնած են ճշմարտության կողքին եւ ապօրինաբար կալանավորված են:

Այս աղոթքները հոգեւոր եւ ազգային միասնության արտահայտություններ են, որ դարձել են հոգեւոր արթնության ու համազգային համախմբման հզոր խորհրդանիշներ: Մարդիկ՝ երիտասարդից տարեց, հավաքվում են մեկ նպատակով՝ աղոթել արդարության, ազատության եւ արժանապատվության վերահաստատման համար:

Միասնական աղոթքները մեկնարկել են հունիսի 29-ից եւ շարունակվում են նաեւ այս օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ:

Շիրակի թեմի Երիտասարդաց միությունն այս նախաձեռնությամբ վերահաստատում է, որ Եկեղեցին շարունակաբար մնում է ոչ միայն աղոթքի, այլեւ ոգեղեն ուժի, դիմադրության ու ճշմարտության ամրոց՝ իր շուրջը միավորելով բոլոր նրանց, ովքեր կրում են նույն ցավը, ունեն նույն հավատն ու հույսը՝ տեսնելու արդար, ազատ եւ հզոր հայրենիքի արշալույսը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները