| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԱԶԱՏԱՆՈՒՄ
երգեյ
Ասլանյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից, «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի եւ Շիրակի
թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի համագործակցությամբ,
«Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում ստեղծվեց տեխնոլոգիական լաբորատորիա՝
«S.A. Lab», որը գործարկվեց ապրիլի 14-ից:
Հուլիսի
11-ին արդեն «S.A. Lab»-ում ամփոփվեցին «Creative Coding with AI»
եւ «Programming with AI» կրթական ծրագրերը:
Դասընթացների արդյունքում մասնակիցները սովորեցին ստեղծել կայքեր
եւ պարզ թվային գործիքներ՝ արհեստական բանականության կիրառմամբ:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում նրանք ներկայացրին, իրենց կողմից
ստեղծված, ավարտական նախագծերը՝ կայքերի եւ հավելվածների տեսքով:
Մասնակիցներից շատերի համար այս դասընթացները դարձան մասնագիտական
կողմնորոշման հնարավորություն, իսկ որոշների համար տեխնոլոգիական
ոլորտին ծանոթանալու եւ հավելյալ հմտություններ ձեռք բերելու միջոց:
Դասընթացի ավարտին մասնակիցներն ստացան հավաստագրեր:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|