Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆ
ԱԶԱՏԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ

իրակնօրյա դպրոցները շատ ավելին են, քան պարզապես դասաժամերին որոշակի հոգեւոր գիտելիք ջամբող կառույցներ:

Վերջիններս կարեւոր հարթակ են, ուր երեխաները ճանաչում են Աստծուն, ձեւավորում քրիստոնեական արժեքներ եւ սովորում միմյանց նկատմամբ սիրով ու հարգանքով վերաբերվել, նաեւ աստվածաճանաչության, հայրենաճանաչության, եկեղեցաճանաչության կարեւոր առաքելությունն են իրականացնում:

Ազատանի հովվության հինգերորդ կիրակնօրյա դպրոցը բացվեց Երազգավորս բնակավայրում: Այստեղ շուրջ ութսուն երեխա՝ 8-17 տարեկան, հետայսու հնարավորություն ունեն մասնակցել կիրակնօրյա դասընթացներին: Սաները շատ հետաքրքրված են եւ մեծ ոգեւորությաբ են մասնակցում դասերին:

Կիրակնօրյա դպրոցը նպաստում է երեխայի հոգեւոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը՝ հիմնված Աստծո խոսքի վրա: Այն սերմնացանի նման է. երեխաների սրտում Աստծո խոսքի սերմեր է ցանում, որոնք ծլարձակում եւ բարի պտուղ են տալիս: Արդյունքում վերջիններս ունենում են արժեքային ամուր հիմք, դառնում պատասխանատու, հարգալից, հավատարիմ մեծահասակներ եւ կառուցում կյանք, որի հիմքում Աստված է:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները