Նավի, տապանի, Եկեղեցու նավապետը՝ Քրիստոս է, որ իդեալական է: Քրիստոսից ներքեւ ոչ մեկս իդեալական չենք՝ ներառյալ սրբերը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 7 (307), հուլիս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔ

խտավորի հոգու, մտածողության նորոգությունը մի նոր ձգտում է առաջացնում իմանալ, թե հայրենի այս փոքրիկ հողն է՛լ ինչ գաղտնիքներ ունի եւ ինչեր կան, որոնց հետ հաղորդակցվելու պահանջը երբեք չի նվազում քրիստոնյայի մոտ: Ի տարբերություն հավիտենական ուխտերի, որ Աստված կնքել է մարդկանց հետ (հիշենք Նոյին, Աբրահամին, Մովսեսին), այս ժամանակավոր ուխտերը, որ կամաց-կամաց սկսում են տեղ գտնել քրիստոնյայի կյանքում, իրենց գործնական ընթացքով ստեղծում են շփում անցյալից մեզ փոխանցված հոգեւոր արժեքների հետ:

Հուլիսի 12-ին, Սուրբ Տրդատ թագավորի տիկնոջ՝ Աշխենի եւ Խոսրովիադուխտի տոնի ուրախ առիթով, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն Վայք:

Վաղ առավոտյան ուխտավորների փոքրիկ խումբը, օրվա խորհրդով լցված, ճանապարհ ընկավ՝ ներկա գտնվելու եւ հաղորդակից դառնալու Ս. Տրդատ եկեղեցում մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագին:

ՈՒԽՏՎՈՐՆԵՐԸ ՎԱՅՔՈՒՄ

Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թվականին եւ օծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Այստեղ Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան պատշաճող քարոզ խոսեց Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Տեր Հայրը ներկաներին ծանոթացրեց եկեղեցու պատմությանը:

ՆՈՐԱՎԱՆՔ

Հաջորդ կանգառը Սյունյաց մետրոպոլիտների աթոռանիստ, Օրբելյանների հոգեւոր կենտրոն ու դամբարանավայր, նաեւ Հայ Եկեղեցու ճարտարապետության ամենանշանավոր կառույց Նորավանքն էր: 13-14-րդ դարերի վանական համալիրը, ըստ Օրբելյանի, սրբատեղի է դեռ վաղ միջնադարից:

Նորավանքի համալիրի գլխավոր՝ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցել է իշխան Լիպարիտ Օրբելյանը 1218-1223 թվականներին: Այստեղ ուխտավորները ծանոթացան վանական համալիրի պատմությանը, գոհաբանական աղոթք բարձրացրին առ Աստված եւ շարունակեցին ճանապարհը:

ՋԵՐՄՈՒԿԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ

Հաջորդ եւ վերջին հանգրվանը Ջերմուկի՝ 2007 թ. կառուցված, Ս. Գայանե եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները վառեցին իրենց մոմերը, խնկարկեցին, միասնական աղոթեցին առ Երկնային Տերը՝ խնդրելով ազատություն անարդարությամբ կալանավորված մեր սիրելի Սրբազան Հայրերին, Սամվել Կարապետյանին եւ ազատությունից զրկված մնացած նեղյալներին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները