| «ՉԿԱ
ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ»
«Աստծո համար անհնարին ոչինչ չկա, Աստված
կարող է փրկել ցանկացածին,
բայց Աստված ասել է, որ չկա փրկություն՝ առանց ապաշխարության»:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
Երիտասարդաց միությունն անցկացնում է հոգեւոր զրույցների շարք:
Հուլիսի
18-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Ճանաչենք Աստծո կամքը»
խորագրով հանդիպումների շարքի վեցերորդ զրույցը, որն անցկացրեց Իրաքի
թեմի Արժանապատիվ Տ. Հակոբոս քհն. Իսահակյանը: Այս անգամ ներկաները
Տեր Հոր հետ զրուցեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթը խորհուրդներից
ապաշխարության մասին:
Տեր Հայրը հանդիպման ընթացքում անդրադարձավ ապաշխարության խորհրդին,
Ճշմարտությունից հեռանալուն, մեղքերի գիտակցմանը, ինչպես նաեւ հիշեցրեց
զղջման, խոստովանության եւ հատուցման մասին՝ պատասխանելով ներկաներին
հուզող հարցերին:
«Առանց Աստծո մենք չենք կարող ապաշխարել, առանց Աստծո մենք չենք
կարող մեղքերի քավություն ստանալ, չենք կարող առաջադիմել, չենք կարող
որեւէ շնորհ մեր կյանքում կենդանի դարձնել: Մնացած ճիգերն ու ջանքերը
մեր կյանքն առ Աստված ուղղելու համար իզուր են, որովհետեւ ինչքան
էլ ջանանք պիտի ինչ-որ մի տեղ այս ջանքը թուլանա, ինչ-որ մի տեղ
կտրվի, ինչ-որ մի տեղ զգանք, որ անզոր ենք, որովհետեւ աշխատեցինք,
բայց ոչ մի բան չշահեցինք…
… Այսքան ժամանակ աղոթեցինք, ծնրադրեցինք, երկրպագեցինք, ամեն ինչ
արեցինք, բայց մեր կյանքը դեպի Աստված չկարողացանք փոխել, չկարողացանք
մեր կյանքից ներս Աստծուն շահել: Նշանակում է՝ մեր կյանքում, մեր
բարեպաշտության ու աստվածապաշտության մեջ երբեք Աստծուն չենք փնտրել,
այս աշխարհից չենք կտրվել, վեր չենք բարձրացել, մեր «ես»-ից վերեւ
Աստծուն չենք փորձել տեսնել: Այս աշխարհն ինչ խաբեբայություններով
ու մոլորություններով, որ լցված է, մենք էլ դրանք շատ հանգիստ կարողացել
ենք սերմանել մեր կյանքում եւ դրանցով աճել ու զարգանալ»,- հանդիպման
ընթացքում իր խոսքում նշեց Արժանապատիվ Տեր Հայրը:
Տեր Հակոբոսը կարեւորեց նաեւ նմանատիպ հոգեւոր զրույցների անցկացումը՝
նշելով, որ նման հանդիպումներն առանձնահատուկ հնարավորություն են
հատկապես երիտասարդների համար՝ խորությամբ ճանաչելու հավատքը, Հայ
Առաքելական Եկեղեցու դերը եւ Աստծո կամքն իրենց կյանքում:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|