Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻՆ

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Հայրապետիս համար հոգեւոր անհուն
ուրախություն է, Կաթողիկե
Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոգ
այս օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
համախմբված տեսնել ազգիս
հազարավոր զավակների՝ հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից եւ սփյուռքի
համայնքներից: Հայրական սիրով
ողջունում ենք ձեզ եւ բերում
Հայրապետական Մեր օրհնությունն ու
բարեմաղթանքներն ամենքիդ:  >>>


 

 

ՆՇՎԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈԸ

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է: >>>


ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից: >>>



ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ...

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, անհիմն մեղադրանքով եւ անարդար դատավորի ապօինի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց: >>>



ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապասրտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման եւ ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետեւանքն էր վարչապետի եւ իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալասծ քաղաքակասնության եւ եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի: >>>



ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Սույն թվականի հունիսի 27-ը, Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով, մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր: >>>



ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ Է
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրված ու հարգված հոգեւորականներից է, ով տարիներ շարունակ առաջնորդում է Շիրակի թեմը՝ քրտնաջան հոգեւոր, ազգային ու հասարակական գործունեությամբ: Նրա անունը խորապես դրոշմված է Գյումրի քաղաքի ու ամբողջ Շիրակի թեմի հավատացյալների սրտերում: Ոչ մի գյուղ, ոչ մի տուն չկա Շիրակի թեմում, ուր նրան չեն ճանաչում: >>>



ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, հընթացս որի ժողովականները հանդես եկան հայտարարությամբ: >>>



ՄԿՐՏՎԵԼ ԵՎ ԱՐԴԱՐԱՆԱԼ, ՍՐԲՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ
ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ԱՍՏԾՈՒՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունը շարունակում է հոգեւոր զրույցների շարքը:
Հունիսի 13-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հոգեւոր զրույց Մարալիկի հովվության հոգեւոր հովիվ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանի հետ:  :>>>



«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ,
ՀԱՅՐ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ»
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՆ Ի ՎԻՐԱՊԵՆ ՏՈՆԸ
ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալներից շուրջ 250 տարի հետո Ս. Գրիգորը, հավատի զորությամբ եւ կենդանի նահատակությամբ, դարձավ հայոց երկրորդ լուսավորչը: >>>


ՆՇՎՑԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԾՆԻ ՏՈՆԸ

Հունիսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը՝ ի հիշատակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տեսիլքով կառուցված Մայր Տաճարի: >>>


 

ԿՐԿԻՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍԵՐ

Հունիսի 22-24-ը, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ Հարություն- Սուրբ Ստեփանոս եկեղեցու խաչքավոր Պարույր Ազատյանի հովանավորությամբ եւ Արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի Կիրակնօրյա դպրոցի միջին խմբի սաները մեկնեցին մասնակցելու եռօրյա ճամբարին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Արատես» դպրական կենտրոնում: >>>


ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՅԿԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉՈՒՄ

Հունիսի 21-ին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Զարիկ Իգիթյանի ու Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Հայկաձորի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որ գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին, չեզոք գոտում: Տարին երեք անգամ է սահմանը բացվում հայոց կողմից՝ աղոթատան սուրբ կամարների ներքո հյուրընկալելու Հայաստանի տարբեր մարզերից եկած ուխտավորներին: >>>


ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈՒԽՏԱՎՈՐ

Մեծ հայրենասերի այս խոսքերն ի մտի ունենալով՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մայիսի 29-ին մեկնեցին Գեղարդավանք: >>>


ԻՇԽԱՆՆ ՈՒ ԴԱՏԱՎՈԸ

Ուելսի իշխան Հենրիկոսը վայրագ եւ անուղղելի երիտասարդ էր: Նա իր դիրքին անհամապասխան, ստորին կարգի ընկերների հետ ժամանակ էր անցկացնում եւ ամեն տեսակի անվայելուչ արարքներ գործում: >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Հունիսի 15-ին՝ Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի, այցելեցին Լոռու եւ Տավուշի մարզերի պատմական սրբավայրեր: Այգաբացին ճանապարհորդությունն սկսեցին աղոթքով՝ հայցելով Աստծո օգնությունը: >>>

 


1 հունիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Սուրբ Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk