Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԴԵՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

ույն թվականի հունիսի 27-ը, Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով, մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր:

Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք գործեցին Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալել եւ բռնի ուժով բերման ենթարկել Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին: Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվեցին Մայր Աթոռի մուտքերը, եւ խափանվեց համայն հայության հոգեւոր կենտրոնի բնականոն կյանքը: Արհեստական խոչընդոտներ հարուցվեցին նաեւ դեպի Վաղարշապատ եւ Սուրբ Էջմիածին ուղեւորվողների համար, ընդհուպ անցկացվեցին ստուգումներ:

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները եւ գնահատում որպես անարգանք հայոց հոգեւոր կենտրոնի՝ Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, նաեւ հավատացյալների հոգեւոր զգացմունքներին հասցված ծանր վիրավորանք:

Ինչպես երկրի վարչապետի, այնպես եւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունն իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսեւորումն է: Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնել հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողները:

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ շարունակել նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին եւ աղոթել Սուրբ Էջմիածնի պայծառության եւ մեր հայրենիքի խաղաղության համար: Հոգեւորականները, հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են քննչական կոմիտեի եւ դատարանի տարածքներում:

Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում: Մայր Աթոռը, օրինական բոլոր միջոցների կիրառմամբ, պայքարելու է Եկեղեցու եւ եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները