Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՆՇՎՑԵՑ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԾՆԻ ՏՈՆԸ

ունիսի 22-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը՝ ի հիշատակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տեսիլքով կառուցված Մայր Տաճարի:

301 թվականին, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Հայաստանում սկսվեց եկեղեցաշինությունը: Սուրբ Տրդատ թագավորն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչը լծվեցին այդ նվիրական գործին: Լուսավորչի տեսիլքով կառուցվեց առաջին քրիստոնեական խաչահիմն տաճարը:

Տոնի առիթով ինչպես հայաստանյայց բոլոր եկեղեցիներում, այնպես էլ Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոսում, Սուրբ եւ անմահ Պատարագի ընթացքում, կատարվեց Հայրապետական մաղթանք:

«Սուրբ Էջմիածնի տոնը յուրաքանչյուրինս է, որովհետեւ մեր ինքնության ամեն առանցք, ամեն արմատ ձգվում է դեպի Էջմիածին: Սրանից 1724 տարի առաջ սկսված խորհուրդը շարունակվում է մինչ օրս, քանի որ Էջմիածինը եղավ հայի գոյության առհավատչյան եւ հայ ազգի արյան մատակարարը: Սուրբ Էջմիածինը կրողը դարձավ հայ ինքնության բոլոր բաղադրիչների եւ անգամ պետականության: Էջմիածնի խորհուրդը յուրաքանչյուր հայի սրտում է, բայց երբեմն այն մնում է չգիտակցված մակարդակում: Բայց երբ դառնում է գիտակցված, սկսում է հայի ինքնությունը գործել՝ դարձնելով նրան հայոց ողջ ժառանգության կրողն ու հավերժի ճամփով ընթացողը»,- իր քարոզում նշեց արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը:

Սուրբ Պատարագի վերջում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ: Օրհնվեցին եւ տղաներին բաժանվեցին, վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանի կողմից նվիրաբերված, խաչերն ու աղոթագրքերը: Տղաներին Իրենց խորհուրդներն ու բարեմաղթանքները հղեցին նաեւ ներկաները:

Թող Տերն անսասան պահի Հայոց Հայրապետությունը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Թող Աստծո օրհնությամբ բարի ծառայություն լինի մեր նորակոչիկներին եւ բոլոր զինվորներին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները