Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՈՒԽՏԴ Ի ԿԱՏԱՐ, ՈՒԽՏԱՎՈՐ

«Ուխտը բարձրացնում է մարդուն դեպի Աստված եւ շաղկապում ազգին»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

եծ հայրենասերի այս խոսքերն ի մտի ունենալով՝ Համբարձման տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մայիսի 29-ին մեկնեցին Գեղարդավանք:

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Համբարձման տոնը (այս տարի մայիսի 29-ին) հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր:

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ

Ուխտավորների առաջին հանգրվանը Գեղարդավանքն էր: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Այրիվանք-Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի յուրահատուկ կառույց է: Ըստ ավանդության՝ հեթանոսական սրբավայրի տեղում այն հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարասկզբին: Գեղարդի կիրճի հատակում Կարմրագետի եւ Ազատի ջրերն աղմուկով միախառնվում են իրար, իսկ կիրճի կենտրոնում, քարե վիթխարի խեցու մեջ, ամուր տեղավորված է 13-րդ դարի ճարտարապետության մարգարիտը՝ կաթողիկե մայր եկեղեցին, որ կառուցել է Երկայնաբազուկ իշխանը՝ Զաքարյանների տոհմի հիմնադիրը:

Պատմությունը վկայում է, որ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան է բերել հռոմեացի զինվորի այն գեղարդը, որով վերջինս խոցեց խաչին բեւեռված Աստվածորդու կողը: Գեղարդը նախ պահվել է Այրիվանքում՝ ի պատիվ որի վանքը կոչվել է Գեղարդավանք: Համբարձման տոնը Գեղարդավանքում սկսվեց առավոտյան ժամերգությամբ, ապա մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր վանքի վանահայր Տ. Կյուրեղ վրդ. Դավթյանը: Հընթացս սրբազան արարողակարգի ուխտավորները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Ս. Արյանը:

ԳԵՏԱՐԳԵԼԻ (ՁԱԳԱՎԱՆՔ) Ս. ՆՇԱՆ

Ուխտավորների հաջորդ կանգառը Գետարգելի 13-րդ դարի Ս. Նշան եկեղեցին էր: Այս վանքը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այստեղ է հոգեւոր սնունդ ստացել Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը, ով ի դեպ նախաձեռնեց Ձագավանքի հայտնի ժողովը: Ուխտավորները երկյուղով համբուրեցին խնկաբույր քարերը եւ վառեցին իրենց հավատի մոմերը:

Ս. ՊՈՂՈՍ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍ

Ուխտավորները դարձյալ ճանապարհին են: Շարժվում են դեպի 19-րդ դարի Ս. Պողոս եւ Ս. Պետրոս վերակառուցված եկեղեցիներ: Այստեղ եւս նրանք աղոթք առաքեցին առ Աստված՝ աշխարհի խաղաղության, Հայոց Եկեղեցու եւ երկրի շինության ու բարեկեցության համար:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները