| Լրահոսից
1 հունիսի - Երկրորդ Ծաղկազարդ:
Սուրբ Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն.
Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
հավուր պատշաճի քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս.
Աջապահյանը:
8 հունիսի - Հոգեգալուստ, Պենտեկոստե: Տոնի ուրախ
առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ.
քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան
արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մենող հանգամանալից
քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
15 հունիսի - Հիշատակ Եղիա մարգարեի: Ս. Յոթվերք
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
16 հունիսի - Սրբոց կուսանացն Հռիփսիմյանց: Նահատակ
կույսերի հիշատակի օրվա առիթով Ավստրիական թաղամասի Ս. Հռիփսիմե
մատուռում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ
օրվան պատշաճող հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:
21 հունիսի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից
ելքի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ
անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց
պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցեց Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:
22 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Ս. Յոթվերք
մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն Հակոբյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը: Կատարվեց նաեւ անդաստան:
29 հունիսի - Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ
մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ հընթացս սրբազան արարողության՝
«Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց:
30 հունիսի - Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր
եկեղեցում մատուցվեց Սուրբ ե անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Հարություն քհն. Պետրոսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|