Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ԿՐԿԻՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍԵՐ

ունիսի 22-24-ը, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ Հարություն- Սուրբ Ստեփանոս եկեղեցու խաչքավոր Պարույր Ազատյանի հովանավորությամբ եւ Արժանապատիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի Կիրակնօրյա դպրոցի միջին խմբի սաները մեկնեցին մասնակցելու եռօրյա ճամբարին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Արատես» դպրական կենտրոնում:

Ճանապարհորդության առաջին կանգառը Հայրիվանքն էր, ուր երեխաները Տեր Մակարի հետ աղոթք բարձրացրին առ Աստված, ծանոթացան վանքի պատմությանը եւ շրջեցին տարածքում: Ճանապարհն այնուհետեւ շարունակվեց Վարդենյանց լեռնանցքով, ուր գտնվում է Օրբելյանների Իջեւանատունը: Տեր Հայրը ներկայացրեց իջեւանատան պատմությունը, նշանակությունը եւ ժամանակին ունեցած կարեւորությունը:

Դպրական կետնրոնում հյուրերին սիրով ու ջերմությամբ էին սպասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներն ու սաները:

Երեք օր, շուրջ քառասուն ճամբարականներ՝ ազատանցի եւ սեբաստացի, սիրո եւ ընկերական միջավայրում ունեցան հրաշք պահեր՝ կրթական, ժամանցային, մարզական ու հոգեւոր:

Կիրակնօրյայի սաներն ընկերների հետ մասնակցեցին ուսումնական ժամերգության, միասին աղոթեցին ու երգեցին շարականներ: «Մեղվապահի տանը» ծանոթացան մեղուների տեսակներին, մեղվաընտանիքի կառուցվածքին, մեղրի ստեղծման ընթացքին: Ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Գեղարվեստի տնակում երեխաներն ստեղծագործում էին, թղթի վրա պատկերում «Արատես»-ի հրաշք բնությունը: Պակաս հետաքրքիր չէր ծանոթությունը դաշտային ծաղիկներին եւ դեղաբույսերին: Առօրյայի մաս էին կազմում նաեւ լողն Արատես գետում, ազգային երգն ու պարը, հոգեւոր զրույցները:

Տարբեր նախաձեռնություններով լեցուն, հագեցած ու հետաքրքիր օրերն ամփոփվեցին Զորաց եկեղեցում՝ փառք տալով Աստծուն հրաշք օրերի ու նաեւ ընկերության եւ համագործակցության յոթը տարիների համար:

Բաժանումը միշտ դժվար է ու տխուր, բայց կրկին նոր ծրագրերի իրականացման հույսով մխիթարող: Հետդարձի վերջին կանգառը Նորավանքն էր:

Գեղեցիկ զգացումների ու անմոռանալի հիշողությությունների մեծ պաշարով երեխաները վերադարձան Ազատան:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները