| ՄԱՅՐ
ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
այր
Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապասրտում է հունիսի 28-ին Շիրակի
թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի
կայացրած կալանավորման եւ ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետեւանքն
էր վարչապետի եւ իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալասծ
քաղաքակասնության եւ եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության
խոսքի:
Փաստերը վկայում են, որ, քաղաքական որոշակի ուղղորդման եւ ճնշման
ներքո, դատարանի կայացրած որոշումն անհիմն է եւ ապօրինի: Միքայել
արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան, դասական
իմաստով, քաղաքական հետանդում եւ դրսեւորում անձնական վրեժխնդրության
իրեն քրիստոնյա եւ Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, որ նախօրեին
իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն
հայության հոգեւոր կենտրոնի, եկեղեցականների եւ հավատավոր ժողովրդի
նկատմամբ:
Հորդորում ենք դատական համակարգին եւ պատկան մարմիններին՝ գործել
օրինականության դաշտում եւ անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս
Աջապահյանին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
>>>
|
|