Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, հընթացս որի ժողովականները հանդես եկան հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ. Բագրատ արքեպս. Գալստանյանի ու նրա համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ:

Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից եւեթ ՀՀ վարչապետը եւ իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ, ակնհայտ քաղաքական նկատառումներով, տարաբնույթ հրապարակումների միջոցով, փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին:

Դատապարտելի է նաեւ հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու եւ Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչն ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում:

Մայր Աթոռն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին եւ հորդորում է պատկան մարմիններին՝ չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները