| ՆՇՎԵՑ
ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈԸ
 ունիսի
22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ
Էջմիածնի տոնը: Այն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Կաթողիկե
Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է:
Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպս.
Նաջարյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ,
Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական
համագումարի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի
եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների միաբաններ, Գերագույն
հոգեւոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանի եւ
սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:
Տոնի
առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության եւ երկրպագության
համար դուրս էին բերվել նաեւ, Սուրբ Էջմիածնում պահվող, Տիրոջ Կենաց
Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի
Աջը, Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու
մասունքը, Սկեւռայի մասանց պահարանը եւ Հայոց Ցեղասպանության Սուրբ
նահատակների մասունքարանը:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջեւ կատարվեց Սուրբ
Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը եւ եկեղեցականաց
դասն աղոթք բարձրացրին առ Աստված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության
եւ հավետ պայծառության համար:
Վերջում՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով, Նորին Սրբություն
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրա-պետական օրհնությունն
ու պատգամը հղեց հավատավոր ժողովրդին:
ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
>>>
|
|