Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ
ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ...

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, անհիմն մեղադրանքով եւ անարդար դատավորի ապօինի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց:

Սահմանափակվեցին նաեւ նրա շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու փաստաբանների հետ:

Միաժամանակ ներկայացնում ենք Միքայել Սրբազանի հայտարարությունը՝ կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու առնչությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրեւ հոգեւորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:

Աստված պահապան:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

27.06.2025 թ.
ք. Երեւան

Վերոնշյալի առիթով իր Ֆեյսբուքյան էջում պատմաբան Ռուբեն Մելքոնյանը գրել է հետեւյալը:

«ՀԵԹՈՒՄՅԱՆ-ԱՋԱՊԱՀՅԱՆ ՏՈՀՄԻ ԱՐԺԱՆԻ ՀԵՏՆՈՐԴԻՆ
ԻՆՉՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ ՊԱՏԺԵԼՈՒ. ՆԱ ԱՅԴ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ Է»

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզանում եւ մեր ժամանակներում ամենաքրիստոնեաբար ապրող եզակի հայերից ու հոգեւորականներից է: Իսկ քրիստոնեաբար ապրելը ենթադրում է նաեւ պատրաստ լինել զրկանքների, հալածանքների, որոնք հավատքի բարձրությունից վերածվում են առ ոչնչի:

Որպես ասվածի ապացույց՝ Միքայել Սրբազանը, ըստ փաստաբանների, դատական նիստին հայտարարել է. «Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետեւ փորձության միջով եմ անցնում»:

Վախը հաղթահարած մարդուն, կենցաղին ու նյութականին երբեք կարեւորություն չտվող մարդուն, հալածանքին ու զրկանքներին պատրաստ եւ դրանց քրիստոնեաբար նայող մարդուն, Հեթումյան-Աջապահյան երախտավոր տոհմի արժանի հետեւորդին ինչո՞վ եւ ինչպե՞ս եք պատժելու: Նա այդ ամեն ինչից վեր է:

Սրբազանին ճանաչողները գիտեն, որ նրան միշտ կարելի է տեսնել Ժամերգություններից եւ Սուրբ Պատարագից հետո, որոշակի ժամերի Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցու շուրջ զբոսնելիս, իսկ առավել բախտավորները հնարավորություն են ունենում ընկերակցել նրան եւ վայելել նրա իմաստուն, հոգեւոր խոսքը:

Հալածանք-կալանքի երկու ամիսների ընթացքում Միքայել Սրբազանը մի դժվարություն է միայն ունենալու՝ կարոտելու է խնկաբույր եկեղեցին եւ իր սիրելի Գյումրիում քայլելը: Բայց վստահ եմ, որ օրվա տարբեր ժամերին լինելու է աղոթական՝ կալանավայրի խուցը լցնելով ու մաքրագործելով աղոթքով:

Հ.Գ. Երբ զանգահարում եմ Միքայել Սրբազանին, միշտ պատասխանում է, գյումրեցու սրամտությամբ հարուստ, իր հայտնի արտահայտությամբ. «Լսում եմ Ձեր հրահանգները»: Հիմա ես ոչ թե հրահանգում, այլ որդիաբար խնդրում եմ Սրբազան Հորն առողջ լինել: Չեմ ասում պինդ լինել, որովհետեւ դա անիմաստ է եւ նման կլինի նրան, թե լեռանը խնդրես լեռ լինել:

Աստված օգնական Սրբազան Հայր:

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՊԱՏՄԱԲԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները