Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ո՞Վ Է ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ

երաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրված ու հարգված հոգեւորականներից է, ով տարիներ շարունակ առաջնորդում է Շիրակի թեմը՝ քրտնաջան հոգեւոր, ազգային ու հասարակական գործունեությամբ: Նրա անունը խորապես դրոշմված է Գյումրի քաղաքի ու ամբողջ Շիրակի թեմի հավատացյալների սրտերում: Ոչ մի գյուղ, ոչ մի տուն չկա Շիրակի թեմում, ուր նրան չեն ճանաչում: Ամենահեռավոր գյուղերից սկսած՝ մարդիկ Սրբազանին տեսել են իրենց բնակավայրում՝ եկեղեցու շինարարությանն աջակցելիս, Սուրբ Պատարագ մատուցելիս, կարիքավորներին զորակցելիս: Իր անձը մշտապես ուղեկցել է ժողովրդին՝ ուրախության ժամանակ հովվական օրհնությամբ, վշտի պահին՝ մխիթարությամբ:

Միքայել Սրբազանը ճանաչվում է իր կուռ ու վճռական խոսքով, ազգային ու հոգեւոր արժեքներին անմնացորդ նվիրվածությամբ: Նա չի հեռացել երբեք ժողովրդից՝ լինի աղետ, լինի ուրախություն, լինի հասարակական բարդ իրավիճակ. նրա հստակ դիրքորոշումն ու հայրական ներկայությունը միշտ եղել են առաջնորդող ու վստահություն ներշնչող:

Շիրակի թեմում Սրբազանը միայն հոգեւոր Առաջնորդ չէ: Նա բարեկամ է, սատարող հայր եւ ուղեցույց: Սրբազանն ապրում է ժողովրդով, ապրում այդ հողով ու հոգով՝ ինչպես իր հոտի իսկական հովիվ:

Հիմա էլ, չնայած երկրում առկա բազմաթիվ սոցիալ-քաղաքական դժվարություններին ու հոգեւոր պայքարներին, Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը մնում է հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը: Նա պայծառ կերպով շարունակում է ցուցաբերել իր նվիրումն առ հայրենին, պետությունն ու Սուրբ Եկեղեցին:

Նրա խոսքն այսօր եւս ունի համարձակ ու արդար հնչողություն: Սրբազանի մոտ նվիրումն արտաքին դրսեւորում չէ. այն ներքին կրակ է, որ չի մարում թե՛ աղետի պահին, թե՛ լռության ժամին: Այսօր էլ նույն խորությամբ ու բոցավառությամբ է շարունակում ծառայել իր ժողովրդին, պաշտպանել ազգային ինքնությունն ու հոգեւոր ժառանգությունը:

Սրբազանն այն հոգեւորականն է, ով հասկանում է ժամանակի պահանջները, բայց երբեք չի զիջում հավիտենական ճշմարտություններին: Եվ հնց այդ հավատարիմ ու աննահանջ նվիրումով է այսօր եւս Միքայել Սրբազանը շարունակում լինել Շիրակի թեմի կենդանի սյունը՝ Եկեղեցու, պետության եւ ազգի միջեւ ճշմարիտ կամուրջը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՊԱՏՄԱԲԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները