Մարդ պետք է եկեղեցի գնա ոչ թե նրա համար, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է, այլ որովհետեւ այնտեղ է փրկությունը:

ՄԻՔԱՅԵԼ
ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 6 (306), հունիս 2025 թ.  


 

       

ՄԿՐՏՎԵԼ ԵՎ ԱՐԴԱՐԱՆԱԼ, ՍՐԲՎԵԼ ՄԵՂՔԵՐԻՑ
ԵՎ ԾԱՌԱՅԵԼ ԱՍՏԾՈՒՆ

«Մկրտությունը ճանապարհ է, որ տալիս է
Աստծո առջեւ կանգնելու հնարավորություն»:
Տ. ՏԻԳՐԱՆ ՔՀՆ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Երիտասարդաց միությունը շարունակում է հոգեւոր զրույցների շարքը:

Հունիսի 13-ին սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ հոգեւոր զրույց Մարալիկի հովվության հոգեւոր հովիվ Տ. Տիգրան քհն. Մխիթարյանի հետ:

«Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով հանդիպումների շարքի չորրորդ հանդիպման շրջանակներում Տեր Հայրը երիտասարդների հետ զրուցեց Հայ Առաքելական Եկեղեցու յոթը խորհուրդներից առաջին երկուսի՝ Մկրտության եւ Դրոշմի մասին:

Տեր Հայրը, երիտասարդների հետ զրույցի ընթացքում, նշեց, որ մկրտությամբ քրիստոնյայի համար սկսվում է նոր կյանք եւ կարեւոր է, որ նա ոչ միայն պարանոցին կրի խաչը որպես պարզ զարդ, այլ այն կրի նաեւ հոգուց ներս:

Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից, դառնում նոր արարած, իսկ դրոշմով ստանում Սուրբ Հոգու շնորհները սերմի տեսքով, որը պտղատու պետք է դարձնի իր քրիստոնեական ընթացքով:

Մկրտությամբ է, որ քրիստոնյան իրավունք է ստանում լիարժեքորեն մասնակից դառնալ եկեղեցական մնացած խորհուրդներին ու արարողություններին, լինել Սուրբ Հոգու տաճար եւ ժառանգակից Քրիստոսին: ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները