| Մանուկներին՝
Սրբազան Պատմություն
ԻՇԽԱՆՆ ՈՒ ԴԱՏԱՎՈԸ
ելսի
իշխան Հենրիկոսը վայրագ եւ անուղղելի երիտասարդ էր: Նա իր դիրքին
անհամապասխան, ստորին կարգի ընկերների հետ ժամանակ էր անցկացնում
եւ ամեն տեսակի անվայելուչ արարքներ գործում:
Մի
օր իր վատ ընկերներից մեկը դատվեց գողության համար եւ բանտարկության
դատապարտվեց: Իշխանը, որ ներկա էր դատավարությանը, դատավճիռը լսելիս
զայրացավ եւ սպառնալով դատավորին՝ հրամայեց ազատ արձակել բարեկամին:
- Բանտն իշխանի բարեկամի տեղը չէ: Ես Ուելսի իշխանն եմ եւ արգելում
եմ իմ բարեկամին, հասարակ գողի նման, բանտ տանել,- ասաց իշխանը:
- Ո՛վ ուզում ես եղիր, դատարանում այսպես խոսելու իրավունք չունես:
Ես երդվել եմ արդարադատ լինել եւ պետք է արդար գործեմ,- պատասխանեց
դատավորը:
Իշխանն ավելի զայրացավ, փորձեց անձամբ ազատ արձակել դատապարտյալին,
սակայն դատավորն ազդարարեց, որ նա միջամտելու իրավունք չունի եւ
հրամայեց վերջ տալ անվայել ընթացքին:
Դատավորի սառնասրտությունն ու հաստատակամությունը բոլորովին հունից
հանեցին Իշխանին: Վերջինս հարձակվեց ատյանի վրա եւ դատավորին ուժգին
ապտակեց:
Դատավորն անվտանգության աշխատակիցներին հրամայեց ձերբակալել իշխանին
եւ, իր գող բարեկամի հետ, բանտ առաջնորդել:
- Ոչ թե անձնական արժանապատվությունս վիրավորած լինելու, այլ օրենքի
պատիվն անարգած լինելու համար եմ արձակում այս վճիռը,- ասաց դատավորը
եւ, շրջվելով դեպի իշխանը, ավելացրեց,- պարո՛ն, մի օր էլ դու ես
թագավոր դառնալու: Այն ժամանակ ի՞նչ իրավունքով ես հպատակներիցդ
հնազանդություն պահանջելու, երբ այժմ ինքդ ես անարգում թագավորի
օրենքնեը:
Իշխանն զգացվեց այս խոսքերից, առանց առարկության վայր դրեց սուրը
եւ, խոնարհվելով դատավորին, հանդարտորեն բանտ գնաց:
Երբ թագավորը լսեց միջադեպի մասին, ուրախությունից բացականչեց.
- Երջանիկ է այն թագավորը, որ օրենքն անվախորեն գործադրող դատավոր
եւ օրենքին հպատակվել իմացող գահաժառանգ ոնի:
Հենրիկոսը հետագայում Անգլիայի մեծագույն, հաղթական թագավորներից
մեկը եղավ, իսկ դատավորը միշտ, մնաց նրա սիրելի ու վստահելի պաշտոնատարը:
>>>
|
|