Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  
   
 
       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ.
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելինե՛ր,

Շուտով օրացույցում կրկին թվերի
փոփոխություն կլինի:
Պատմություն կդառնա 2023-ը,
որի հետ մեծ հույսեր էինք կապում եւ,
ինչու չէ, որից շատ ակնկալիքներ
ունեինք: Ո՛չ մեր հույսերն
արդարացան, ո՛չ ակնկալիքներն
իրականացան:
Եվ ես մտովի անդրադառնում եմ
2020 թվականի Մեր ուղերձին,
որն այնքան ցավալի հուշեր ու
ապրումներ է փոխանցում ընթերցողին:
>>>

 

 

 

ԽՈԿՈՒՄ «ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

Դեկտեմբերի 16-ին՝ հավարտ երեկոյան ժամերգության, Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում անցկացվեց խոկման արարողություն` «Աստվածճանաչողություն» թեմայով: Խոկման բանախոսը Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանն էր: >>>


ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԸ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: >>>



ՈՒԽՏԻ ԽԱՉԵՐԹ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ
ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Դեկտեմբերի 2-ին, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնի առիթով, Սառնաղբյուրի Հոգեվանքի (Կարմիր վանք) մոտից մեկնարկեց ուխտի խաչերթը: >>>



ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Դեկտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգեւորական ու աշխարհական անդամներ, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ: Քննարկվեցին հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր: >>>



ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ»-Ը ԳՅՈՒՄՐՈՒ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին, Ս. Ամենափրկիչ եկեղեցում, տեղի ունեցավ «Տիգրան Մանսուրյան. Ռեքվիեմ» հիշատակի երեկոն՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցին: >>>



«ԱՐԴ ԲԱՐԵԽՕՍ ԱՌ ՔԵԶ ՈՒՆԻՄՔ, ՈՐՔ ԱՍՏ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՏԻԵԶԵՐՍ ՍՈՒՐԲՔ ԻՑԵՆ» ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի տոնը:: >>>



ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱԲԳԱՐ ՆԱԽԱՎԿԱ ԵՎ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՏՈՆԸ

Դեկտեմբերի 5-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Սուրբ Աբգար նախավկա եւ հայոց քրիստոնյա առաջին թագավորի տոնը: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

Դեկտեմբերի 5-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Իսահակյանի հովվությունը՝ հանձին տեղի հոգեւոր հովիվ Տ. Մխիթար քհն. Հարոյանի, նախաձեռնել էր ուխտագնացություն Երերույքի տաճար: >>>



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը: >>>



ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լիքն էր հավատավոր գյումրեցիներով, մեծաթիվ ուխտավորներով, ովքեր ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: >>>



ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքեալական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը :>>>


ՀԵՔԻԱԹ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՓՇԱՏԵՐԵՎ
ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

Անտառի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերեւ ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերեւակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերեւը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…>>>


ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Բարձրաշնորհ Սրբազան Հայր,
Որդիական ջերմ սիրով, խորին ակնածանքով ու նվիրումով շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով:
Տարիներ շարունակ Դուք ի սպաս եք դնում Ձեր կարողությունները՝ հանուն Շիրակի տիրախնամ թեմի զորացման ու առաջընթացի: Արժանահիշատակ շատ գործեր եք կատարել՝ հանուն Ձեր հոգեւոր հոտի: >>>


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Արթիկի թեմի փոխառաջնորդ Տ. Նարեկ վրդ. Ավագյանը, հոգեւորականաց դասը, «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, առաջնորդարանի աշխատակիցները խոր վշտով ցավակցում են Տ. Լեւոն քհն. Հովհաննիսյանին ու նրա սգակիր ընտանիքին սիրելի ծողների՝ Աննա եւ Սեյրան Հովհաննիսյանների անժամանակ մահվան կապակցությամբ եւ ի խորոց սրտի աղոթում առ Ամենակալ Տերը, որպեսզի երկնային բարձունքներում լույսերի մեջ պահի նրանց հոգիները:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:


2 դեկտեմբերի - Տոն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի - Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk