Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

եկտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչների` Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնը:

Տոնը հատկանշական է նաեւ նրանով, որ նշվում է Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների օրը:

Այդ առիթով Շիրակի թեմի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի պատասխանատու Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը հրավիրել էր ուսուցիչներին՝ միասին տոնի խորհրդին հաղորդ դառնալու եւ այն տոնախմբելու:

«Ընդհանրապես ուսուցչի դերը շատ մեծ է երեխաների կյանքում, բայց Կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներինն առավելապես: Դուք ոչ միայն գիտելիք եք տալիս, այլ տալիս եք քրիստոնեական ու ազգային արժեհամակարգ, որով իսկ մասնակից եք առաքյալների լուսավորչական առաքելությանը»,- նշեց Տեր Հայրն իր շնորհավորական խոսքում:

Հավաքին ներկա ուսուցիչները, հետաքրքիր զրույցից հետո, Տեր Հորն ուղղեցին իրենց հուզող հարցերը, իսկ վերջում ի մի եկան սիրո ճաշի սեղանի շուրջ:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները