Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

եկտեմբերի 11-ին՝ Սուրբ Մինասի հիշատակության օրը, Գյումրու համանուն մատուռը լիքն էր հավատավոր գյումրեցիներով, մեծաթիվ ուխտավորներով, ովքեր ներկա էին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկաներին ոգեշինիչ քարոզով, պատարագիչ Տեր Հայրն առանձնակի անդրադարձ կատարեց նաեւ օրվա սուրբգրային ընթերցվածին եւ մեկնեց տոնի խորհուրդը:

«Երանի նրանց, որ սուրբ են սրտով եւ խոնարհ հոգով, որովհետեւ նրանք Աստծուն են տեսնելու»,- ավանդում է Սուրբ Գիրքը (Մատթ. Ե 8): Արդարեւ, Ամենասուրբ Աստվածության միակ պահանջն այն է, որ անկյալ մարդը սրբվի ու սուրբ լինի, սուրբ մտքով, խորհուրդներով, խոսքերով, վարքով, կենցաղով, ողջ էությամբ, հոգով ու մարմնով: Մահկանացուներից ոչ ոք չի կարող ընդդիմանալ ու առարկել աստվածային հիշյալ հրահանգին, քանի որ մարդու սրբությունը ոչ միայն Աստծո պահանջն է, այլ դա հենց մարդու բնությունն է: Հողակերտ մարդը սուրբ է եղել արարվելու իսկ պահից, սուրբ արարած, քանզի կերտվել է Աստծո Ամենասուրբ Ձեռքով:

Սուրբ եւ ճշմարիտ Մինասը՝ Քրիստոսի անարատ զորականը, ազգությամբ եգիպտացի էր եւ թագավորի զորքում էր ծառայում: Դարձի գալուց հետո, երբ լսում է ամբարիշտների հրամանը, թողնում է զինվորական ծառայությունը եւ բնակվում անապատում:

Ի դեպ աղոթատունը խաչաձեւ կենտրոնագմբեթ կառույց է՝ կարմիր, մաքուր տաշված տուֆաքարով եւ մեկ կամարակապ մուտքով: Հյուսիսային կողմում ամփոփված են Սուրբ Մինասի մասունքները՝ մարմարից խաչքար տապանակով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները