Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ԽՈԿՈՒՄ «ԱՍՏՎԱԾՃԱՆԱՉՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

եկտեմբերի 16-ին՝ հավարտ երեկոյան ժամերգության, Գյումրու Ս. Աստվածածին մայր եկեղեցում անցկացվեց խոկման արարողություն` «Աստվածճանաչողություն» թեմայով: Խոկման բանախոսը Տ. Հուսիկ քահանա Գրիգորյանն էր:

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, այսուհետ ամիսը մեկ անգամ առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում կանցկացվի խոկման արարողություն: Խոկում նշանակում է խորհել, մտածել. արարաղություն, որի ընթացքում, աղոթքից ու աստվածաշնչյան համապատասխան ընթերցվածից հետո, ընտրված թեմայի վերաբերյալ, հոգեւորականի կողմից քարոզ է խոսվում:

«Մենք սովոր ենք մեր իմացած Աստծուն ճանաչել: Եթե այստեղ ներկա մարդկանց հարցնեմ, թե ձեր պատկերացմամբ ինչպիսի՞ն է Աստված, յուրաքանչյուրը կներկայացնի իր պատկերացումը: Արդյո՞ք մեր ներկայացրած կամ մտածած ճանաչողությունն Աստծուն, հենց բուն Աստծո էությունը ներկայացնող բնությունն է: Կարեւոր է այս հարցը, քանի որ, շատերի հետ շփման ընթացքում, նկատում եմ, որ իրենց պատկերացրած Աստծուն են պաշտում: Երբեմն մարդն իր Աստվածը խիղճն է համարում, որոշներն Աստված են համարում նույնիսկ իրենց զավակներին կամ ծնողներին: Շատ կարեւոր է, որ իրական Աստծուն ճանաչենք»,- իր խոսքում նշեց Տեր Հայրը:

Խոկման ընթացքում ներկաները Տեր Հուսիկին ուղղեցին նաեւ իրենց հուզող հարցերը: Խոկումն ավարտվեց շարականների երգեցողությամբ եւ Տեր Հոր հայրական օրհնությամբ:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները