Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

արձրաշնորհ Սրբազան Հայր,

Որդիական ջերմ սիրով, խորին ակնածանքով ու նվիրումով շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով:

Տարիներ շարունակ Դուք ի սպաս եք դնում Ձեր կարողությունները՝ հանուն Շիրակի տիրախնամ թեմի զորացման ու առաջընթացի: Արժանահիշատակ շատ գործեր եք կատարել՝ հանուն Ձեր հոգեւոր հոտի: Տիրոջ Ս. Աջի հովանու ներքո եւ օգնականությամբ շարունակում եք հարստացնել ազգօգուտ ու եկեղեցաշեն Ձեր վաստակը, որ «հանապազ պտուղ բարի առնէ»:

Մեր ջերմեռանդ աղոթքն ենք առաքում առ Աստված, որպեսզի շնորհաբաշխ Սուրբ Հոգին մշտապես լուսավորի Ձեր լուսաշող ճանապարհը, եւ թող, Ամենակարող Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո, երկնային օգնականությունը լինի Ձեր մշտական ու անփոփոխ ուղեկիցը:

Սիրելի՛ հոբելյար, թող երբեք չսպառվի Ձեր անհատնում եռանդը: Աղոթենք, որ Բարձրյալ Տերը միշտ Իր ամենախնամ Ս. Աջի հովանու ներքո պահի, զորացնի ու զորակից լինի ձեզ: Թող Տիրոջ Սերը, Շնորհը եւ Խաղաղությունը լինեն Ձեզ հետ այսօր եւ միշտ:

Մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

«Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի եւ առաջնորդարանի աշխատակազմեր,
ՔԴՔԿ-ի ուսուցիչներ եւ մի խումբ հավատավոր գյումրեցիներ

* * *

երաշնորհ Սրբազան Հայր,

Ի խորոց սրտի ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ՝ ծննդյան 60-ամյակի առիթով, ցանկանում քաջառողջություն եւ բազմաթիվ մտահղացումների իրականացում:

Մեր աղոթքն ենք առաքում առ Աստված, որ Իր հայրական սիրո ու խաղաղության մեջ պահի Ձեր՝ մշտապես հոգսաշատ ու խնդրառատ օրերը, Սուրբ Հոգու կենարար շողերով ջերմացնի, արեւշատ օրեր պարգեւի եւ հավելի Ձեր ուժն ու եռանդը, իմաստությունն ու հեռատեսությունը, որ կարողանաք խաղաղ հոգով ու ներողամտությամբ հաղթահարել մեր, այն է՝ Ձեր զավակների արդար ու անարատ դրսեւորումները, մշտապես կարողանաք հայրաբար ձեռք մեկնել տկարներին, քանզի մեղավոր, թե անմեղ, Ձերն ենք:

Թող ամենակարող Աստծո Ս. Աջը լինի Ձեր մշտաներկա հովանավորը, որպեսզի մինչեւ վերջ փառքով կրեք հոգեւորականի Ձեզ տրված դափնին:

Որդիական սիրով եւ խոնարհությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ սուրբ աջոյն՝

Գյումրու թիվ 15 դպրոցի տնօրեն Սեդա
Համբարձումյան, Քնարիկ Ադամյան,
Անահիտ Բաղդասարյան, ուսուցչական կազմ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները