Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՐՈՒՅՔԻ ՏԱՃԱՐ

եկտեմբերի 5-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, Իսահակյանի հովվությունը՝ հանձին տեղի հոգեւոր հովիվ Տ. Մխիթար քհն. Հարոյանի, նախաձեռնել էր ուխտագնացություն Երերույքի տաճար:

Ուխտերթի մասնակիցները ճանապարհն անցան աղոթքներով ու սաղմոսասացությամբ: Երերույքի տաճարում, Տեր Տաթեւ, Տեր Մակար, Տեր Մխիթար քահանաների առաջնորդությամբ, «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամներ Արմեն Հարեյանի եւ Սամվել Գրիգորյանի ակտիվ մասնակցությամբ, հնչեցին աղոթքներ ու շարականներ: Այնուհետեւ Տեր Տաթեւ եւ Տեր Մխիթար քահանաները հավատավոր ուխտավորներին հղեցին հոգեւոր պատգամներ ու հորդորներ:

Կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ընթացքում ընթերցվեց Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը նաեւ հավատացյալների կողմից:

Երերույքի տաճարում առ Ամենակալ Աստված միասնական աղոթք բարձրացնելուց հետո ուխտավորները շարժվեցին Բագրավան գյուղ, ուր Սուրբ Համբարձման (Սուրբ Ավետիս) մատուռում դարձյալ միասնական աղոթեցին, իսկ Բագրավանում գտնվող Վահանատանը բոլորվեցին սիրո ճաշի սեղանի շուրջ: Վահանատանը տեղի ունեցավ նաեւ հետաքրքիր հոգեւոր զրույց-քննարկում Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի հետ:

«Եթե դու Աստծո դեմ ես, քո ցավերը չեն բուժվի, մինչեւ չվերադառնաս դեպի Հիսուս Քրիստոս»,- այս խոսքերով քննարկումն սկսեց Արմեն Հարեյանը, որն անցավ շատ ջերմ ու հոգեշահ մթնոլորտում:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները