Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

եկտեմբերի 21-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգեւորական ու աշխարհական անդամներ, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ: Քննարկվեցին հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր:

Մասնակիցները վերահաստատեցին հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձ ունեցան «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին: Արձանագրվեց, որ դպրոցական հիշյալ ձեռնարկում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական ու կարեւորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ եւ բացթողումներ: Խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ եւ պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգեւոր կյանքի պատմական կարեւորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշները:

Ելնելով արտահայտված վերապահումներից՝ քննարկման մասնակիցներն ընդգծեցին, որ աղճատված ու սխալաշատ այս դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարեւորագույն առաքելությունը:

Անհրաժեշտ համարվեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից եւ ձեռնամուխ լինի նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների եւ գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների:

Կարեւոր նկատվեց, որ կրթական ոլորտի, մասնավորաբար հայագիտության խնդիրների, վերաբերյալ պարբերաբար կազմակերպվեն նմանօրինակ քննարկումներ՝ ներդրում բերելու հիշյալ բնագավառի հիմնախնդիրների կարգավորմանն ու որակյալ կրթության ապահովմանը:

Քննարկումն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մասնակիցներին ուղղված գնահատանքի եւ օրհնության խոսքով:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները