Աստծուց հեռացող աշխարհը միշտ պիտի զգա խաղաղության, արդարության պակասը, ազնվության, խոնարհության, գթության ու կարեկցության պակասը: Այս չէ կամքն Աստծո...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԴ Տարի, Թիվ 12 (288), դեկտեմբեր 2023 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՀԵՔԻԱԹ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՓՇԱՏԵՐԵՎ ԾԱՌԻ ՄԱՍԻՆ

նտառի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերեւ ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէր անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերեւակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերեւը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերեւները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերեւն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին եւ որոշում են զարդարել փշատերեւը: Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ եւ կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ:

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում: Գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերեւը հուզված նայում է շուրջը: Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են:

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի եւ կախի մյուս ծառերի Ճյուղերից:

Հաջորդ օրը, երբ Ձմեռ պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են: Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերեւը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերեւի դալար փշիկները եւ ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգեւել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, եւ անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարեւոր են, որ պետք է միասին սիրով ապրեն, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները