Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  
   
 
       

«ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐԵՑԱՆ ԵՐԵՍՔ ՆՈՐԱ ԻԲՐԵՒ ԶԱՐԵԳԱԿՆ,
ԵՒ ՀԱՆԴԵՐՁՔ ՆՈՐԱ ԵՂԵՆ ՍՊԻՏԱԿ ԻԲՐԵՒ ԶԼՈՅՍ»
ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մեր Տերը՝ Հիսուս, Իր երկրավոր կյանքի
մեծագույն դրվագներն ապրեց լեռների
վրա: Նա Իր բազմաչարչար կյանքի
համար հանգրվան ընտրեց
բարձունքները՝ այս կերպ ավելի մոտ
լինելով Աստծուն եւ վեր ու հեռու՝
մարդկային կյանքի մեղքերից,
աղմուկ-աղաղակից: Փորձենք մտովի
պատկերացնել Նրա սուրբ կյանքը,
Աստվածային առաքելությունը:
>>>




ՎԱՐԴԱՎԱՌՆ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
(Ս. ՍՏԵՓԱՆՈՍ) ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հուլիսի 24-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ, ինչպես ժողովրդի մեջ է առավել հայտնի, Վարդավառը: >>>


ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

Սուրբ Աստվածամայրը եզակի եւ բացառիկ դեմք է Քրիստոնեական Եկեղեցու սրբերի շարքում, Եկեղեցու եւ քրիստոնյա ժողովուրդների սիրո ու հարգանքի դրսեւորումներում նա երկրորդն է՝ իր Որդուց հետո: >>>



ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 8-ի ուրբաթ օրը, առավոտյան ժամը 10:30-ին, Սուրբ Էջմածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հանդիպում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննից Լիբանան ժամանած, Շիրակի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ: Հանդիպումը կայացավ Ռմեյլ թաղամասի Ս. Հարություն եկեղեցու սրահում, որը լեփ-լեցուն էր բարեսեր հավատացյալներով: >>>



ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին, որ դարերով անխոտոր առաջնորդել է իր հոտին առ Քրիստոս հավատով` որպես ազգային բարեխոսություն, ազգային աշխարհայացք, մեծապես խթանել է հայ մարդու ապրելու եւ արարելու կամքն ու սկզբունքները, առաջնորդել նրան հոգեւոր ու մշակութային կատարելության: >>>



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Հուլիսի 22-ի ուրբաթ օրը, կեսօրից առաջ, Տեր եւ Տիկին Հրայր եւ Անահիտ Տանձիկյաններն այցելեցին, հյուրաբար Լիբանանում գտնվող, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս Աջապահյանին: Սրբազան Հայրը հյուրընկալվել էր Պիքֆայայի մայրավանքում: >>>



ՕԳՏԱՇԱՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ
ՀԱՄԱՐ

Հուլիսի 2-4-ը Գյումրու պետական դրամատիկական թատրոնում անցկացվեցին «Tech Week (Թեք ուիք) Գյումրի 2022» պանելային քննարկումները: >>>



ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆՈՒՄ

Գյումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի սաների համար կազմակերպված մասնագիտական կողմնորոշման դասընթացն իրականացնում է «Հաջողության բանալի» հասարակական կազմակերպությունը՝ Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ: >>>



ՈՒՍԱՆԵԼԻ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Խաչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, մայիսի 17-ից մեկնարկեց «Ֆինանսական գրագիտություն երիտասարդների համար» ծրագիրը: >>>



«ՏԷՐ ԻՄ ԵՒ ԱՍՏՈՒԱԾ ԻՄ, ԼՈՒՍԱՒՈՐԵԱ ԶԽԱՒԱՐԵԱԼ ԽՈՐՀՈՒՐԴՍ…»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՔԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Ուխտավորի ամեն անգամվա հոգու, մտածողության նորոգությունը մի նոր ձգտում է առաջացնում՝ պարզելու, թե այս փոքրիկ հայրենի հողն է՛լ ինչ գաղտնիքներ ունի, եւ ինչե՜ր կան, որոնց հետ հաղորդակցվելու պահանջը երբեք չի նվազում քրիստոնյայի մոտ: >>>



«ՏԷՐ, ԲԱՐՒՕՔ Է ՄԵԶ ԱՍՏ ԼԻՆԵԼ»
ՄԵԿՕՐՅԱ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ

Հայ ժողովրդին բազում արհավիրքներից ու դժվարություններից փրկել է սեփական կրոնի եւ հայրենյաց նկատմամբ ունեցած սերն ու հավատքը: Այդ սիրո եւ հավատքի ցայտուն դրսեւորումներից են նաեւ ուխտագնացությունները: Այդ ի մտի ունենալով՝ Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ հուլիսի 20-ին ուխտավորաբար այցելեցին Վայոց Ձորի մի շարք եկեղեցիներ: >>>


ԱԳՌԱՎՆ ՈՒ ՍԻՐԱՄԱՐԳԸ

Մի ագռավ էր ապրում անտառում, եւ նա բացարձակապես բավարարված էր այն ամենով, ինչ ուներ:
Բայց մի օր նա տեսավ կարապին: «Այս կարապն այնքան սպիտակ է,- մտածեց նա,- իսկ ես անչափ սեւ եմ: Կարապը պետք է որ աշխարհի ամենաերջանիկ թռչունը լինի»: >>>



«ՕՐՀՆԵԱԼ ՏԷՐ, ՈՒՍՈ ԻՆՁ ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ…»
ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԹ ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ

Ուխտը սիրո դրսեւորում է, զոհողություն, որի ակունքը հավատն է ու նվիրումը, Ամենակարողի նկատմամբ անբեկանելի վստահությունը: Այս հավատքով առաջնորդվելով եւ աղոթքն ուղեկից դարձնելով՝ հուլիսի 2-ին, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, մի խումբ հավատացյալներ մեկնեցին հերթական ուխտագնացության Սպիտակ-Ստեփանավան երթուղով: >>>


3 հուլիսի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk