Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱՍԵՐ ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

ուլիսի 8-ի ուրբաթ օրը, առավոտյան ժամը 10:30-ին, Սուրբ Էջմածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի նախաձեռնությամբ, կազմակերպվեց հանդիպում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածննից Լիբանան ժամանած, Շիրակի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հետ: Հանդիպումը կայացավ Ռմեյլ թաղամասի Ս. Հարություն եկեղեցու սրահում, որը լեփ-լեցուն էր բարեսեր հավատացյալներով:

Արժանապատիվ Տեր Ղեւոնդ քահանա Լոշխաճյանը, Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց Համախմբումի անունից, բարի գալուստ մաղթեց հայրենիքից ժամանած հոգեւորականին, ինչպես նաեւ բոլոր ներկաներին: Նա ներկայացրեց Սրբազան Հոր կենսագրականը եւ հաջողությամբ վարեց, շուրջ մեկ ժամ տեւած, հայտագիրը:

Այնուհետեւ Սրբազան Հորը բարեսեր տիկնանց անունից ողջունեցին համախմբումի ավագ վարչականներ Գոհար Խաչատուրյանն ու Ֆրիդա Սարգիսյանը: Մայր Աթոռի հանդեպ հոգածության ու բազմամյա ծառայության համար երկու տիկնայք տարիներ առաջ՝ 2005 թվականին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով արժանացել են «Սուրբ Ներսես Շնորհալի» կրծքանշանի:

Գեղարվեստական գողտրիկ հայտագրի մաս կազմեցին Հայ Կաթողիկե Մեսրոպյան վարժարանի սաներից Հակոբ Թերզյանի (դհոլ), Մերի Էքմեքչյանի (ասմունք), Նաիրի Արմենյանի (սրինգ), Մարիամ, Սյուզան եւ Ավետիս Դանիելյանների (հայկական երգեր) ելույթները:

Այնուհետեւ Միքայել Սրբազանը ներկաներին ծանոթացրեց իր գործունեությանն ու Շիրակի թեմի աշխատանքներին, պատմեց եկեղեցիների նորոգման, գյումրեցիների հավատքի, իրագործվող ձեռնարկների մասին: Ապա հանդիպման մասնակիցները մեծաթիվ հարցեր ուղղեցին Սրբազան Հորը, հետաքրքրվեցին Գյումրու եկեղեցական կյանքի մանրամասներով:

Հանդիպումն ավարտվեց Պահպանիչ աղոթքով: Ներկաները շնորհակալություն հայտնեցին օգտաշատ տեղեկությունների համար, նաեւ ցանկացան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաճախ Բեյրութ այցելեն՝ սփյուռքի հայությանը ոգեւորելու հայրենիքի շնչով ու աղոթքով:

Շնորհակալության խոսք բոլորին, ի մասնավորի՝ բարերարներին, Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղեւոնդ քհն. Լոշխաճյանին, Տիկնանց միության վարչականներին, թաղական խորհրդի անդամերին, որոնք սիրահոժար աջակցեցին հանդիպման կազմակերպմանը:

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐՈՆԱՍԵՐ
ՏԻԿՆԱՆՑ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները