Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ՈՒՍԱՆԵԼԻ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

աչմերուկ կրթական խորհրդատվական կենտրոն» հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ, մայիսի 17-ից մեկնարկեց «Ֆինանսական գրագիտություն երիտասարդների համար» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է Շիրակի մարզի Արթիկ, Աշոցք եւ Գյումրի համայնքների թվով իննսուն երիտասարդների փոխանցել ընդհանուր գիտելիքներ ֆինանսական գրագիտություն թեմայով` ձեւավորելով առավել կրթված եւ ֆինանսապես կայուն համայնք:

Ծրագրի իրականացման արդյունքում շահառուները ձեռք կբերեն ֆինանսական գրագիտության գիտելիքներ եւ հմտություններ՝ «Անձնական (ընտանեկան) բյուջեի կառավարում», «Խնայողություններ եւ ավանդների կառավարում, պարտքեր», «Վարկերի կառավարում», «Տեղեկությունների հավաքագրում», «Անձնական շահերի պաշտպանություն եւ ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործում» թեմաներով:

Դասընթացի նորարարությունն այն է, որ, թեմաների մատուցումից հետո, մասնակիցներն անցկացնում են «Խնայողությունների խաղ», որի միջոցով ամրապնդվում են գիտելիքները եւ կիրառական առումով ստուգվում ձեռք բերված հմտությունները:

Ծրագրի իրականացման արդյունքում իննսուն շահառու երիտասարդները բաժանվել են վեց խմբի: Յուրաքանչյուր խմբում դասընթացի տեւողությունը երեսուն ժամ է:

ԱՐԱՔՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները