ՕԳՏԱՇԱՏ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ուլիսի
2-4-ը Գյումրու պետական դրամատիկական թատրոնում անցկացվեցին «Tech
Week (Թեք ուիք) Գյումրի 2022» պանելային քննարկումները:
Ծրագիրն
ի մի էր բերել, մարզերի ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ տեսնող,
հայկական ծագումով, համաշխարհային հաջողությունների հասած, մի շարք
խոշոր ընկերություններ ներկայացնող խոսնակների:
Քննարկումներին մասնակցում էին Հայաստանի մարզերից ու Արցախից ժամանած
երիտասարդներ:
«Tech Week Gyumri 2022»-ի խոսնակները հանդես եկան, թվային աշխարհի
տասներկու ոլորտներ ներկայացնող, մասնագիտական եւ մոտիվացիոն ելույթներով,
որոնց ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ իրենց
հուզող հարցերն ուղղել խոսնակներին:
Տեխնոլոգիական եռօրյա մեծ տոնին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ
Շիրակի թեմի Ազատանի «Հարություն» սոցիալ-կրթական կենտրոնը, որը
ներկայացրին մեր ակտիվ երիտասարդներ Վաչե Սիմոնյանը, Լենա Բահրիկյանն
ու Կիմա Թովմասյանը:
Կենտրոնում,
բացի հոգեւոր կրթությունից, կարեւորում ենք երիտասարդների բազմակողմանի
զարգացումը եւ տարբեր կարեւոր իրադարձությունների մասնակցությունը:
Կենտրոնն այդ օրերին աչքի ընկավ ոչ միայն երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ,
այլ նաեւ իր հարկի տակ հյուրընկալեց, ծրագրին մասնակից, մարզերից
եկած երիտասարդներին, օգնեց գիշերակացով՝ Սյունիքի եւ Արմավիրի մարզերից
ժամանածներին:
Ստացվեց հետաքրքիր եռամիասնություն՝ Շիրակ-Սյունիք-Արմավիր, որի
ներկայացուցիչներն արձանագրեցին երեք հրաշք օր՝ լի նոր ծանոթություններով,
նոր գաղափարներով ու նոր ծրագրերի ակնկալիքներով:
ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|