Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը
մարդը յաւերժութեան
առաջնորդող
ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

Լրահոսից

3 հուլիսի - Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

10 հուլիսի - Տոն Աստվածածնի տփի գյուտի: Օրվա ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

17 հուլիսի - Բարեկենդան Վարդավառի պահոց: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնող, ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը՝ «Զհիւսիս եւ զհարաւ դու արարեր, Թաբոր եւ Հերմօն յանուն քո ցնծասցեն» բնաբանով:

24 հուլիսի - Վարդավառ: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

25 հուլիսի - Հիշատակ մեռելոց: Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ:

30 հուլիսի - Տոն Ս. Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ Կույսի: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

31 հուլիսի - Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, քարոզ խոսեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները