Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

ուլիսի 22-ի ուրբաթ օրը, կեսօրից առաջ, Տեր եւ Տիկին Հրայր եւ Անահիտ Տանձիկյաններն այցելեցին, հյուրաբար Լիբանանում գտնվող, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս Աջապահյանին: Սրբազան Հայրը հյուրընկալվել էր Պիքֆայայի մայրավանքում:

Հավատավոր ու բարեպաշտ ամուսինների հետ Միքայել Սրբազանը մեկնեց Լիբանանի սրբավայրեր՝ ի մոտո ծանոթանալու եւ աղոթք առաքելու առ Բարձրյալը:

Ուխտավորների անդրանիկ հանգրվանը Հեմլայայում գտնվող Սուրբ Րաֆքայի եկեղեցին էր եւ տեղի բնակավայրը:

Երկրորդ կանգառը Քոզհայայի Սուրբ Անտոն սրբատեղին էր, որ Էհտենի մոտ է՝ Լեռնալիբանանի հյուսիսային շրջանում:

Ուխտագնացությունը տպավորիչ էր ու անմոռանալի: Գերաշնորհ Սրբազան Հայրը մեծապես գնահատեց սրբավայրերը, ինչպես նաեւ Լիբանանի գեղատեսիլ բնությունը:

Տեր եւ Տիկին Տանձիկյանների ուղեկցությամբ Շիրակի թեմի Առաջնորդը վերադարձավ մայրավանք՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կրկին կհանդիպեն եւ միասին կայցելեն Լիբանանի այլ սրբավայրեր նույնպես:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները