Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ԱԳՌԱՎՆ ՈՒ ՍԻՐԱՄԱՐԳԸ

ի ագռավ էր ապրում անտառում, եւ նա բացարձակապես բավարարված էր այն ամենով, ինչ ուներ:

Բայց մի օր նա տեսավ կարապին: «Այս կարապն այնքան սպիտակ է,- մտածեց նա,- իսկ ես անչափ սեւ եմ: Կարապը պետք է որ աշխարհի ամենաերջանիկ թռչունը լինի»: Եվ ագռավն իր մտքերը հայտնեց կարապին: «Իսկապես,- պատասխանեց կարապը,- ես այդպես էի կարծում: Գիտեի, թե ամենաերջանիկ թռչունն եմ, մինչեւ որ տեսա թութակին, որն ունի երկու գույն: Հիմա ես կարծում եմ, որ թութակն արարչագործության ամենաերջանիկ թռչունն է»:

Այնուհետեւ նրանք գնացին թութակի մոտ: Թութակը լսեց նրանց ու պատասխանեց.

- Իրականում ես շատ երջանիկ կյանքով էի ապրում, մինչեւ որ տեսա սիրամարգին: Ես ընդամենը երկու գույն ունեմ, բայց սիրամարգը բազմաթիվ գույներ ունի եւ այնքա՜ն գեղեցիկ է:

Ապա ագռավն այցելեց կենդանաբանական այգի եւ տեսավ, որ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ տեսնելու սիրամարգին: Երբ մարդիկ հեռացան, ագռավը մոտեցավ նրան եւ ասաց.

- Հարգելի սիրամարգ, դու այնքան գեղեցիկ ես: Ամեն օր հազարավոր մարդիկ են գալիս՝ քեզ տեսնելու: Երբ մարդիկ տեսնում են քեզ, անմիջապես շոյում են քո բազմագույն փետուրները: Կարծում եմ՝ դու մոլորակի ամենաերջանիկ թռունն ես:

Սիրամարգն ուշդիր լսեց ագռավին ու պատասխանեց՝ խորը հոգոց հանելով.

- Միշտ մտածում էի, որ ես մոլորակի ամենագեղեցիկ ու երջանիկ թռչունն եմ: Բայց իմ գեղեցկության պատճառով հայտնվել եմ այս կենդանաբանական այգում՝ դառնալով բոլորի ուշադրության առարկան: Կենդանաբանական այգին շատ ուշադիր ուսումնասիրել եմ եւ հասկացել, որ ագռավը միակ թռչունն է, որ վանդակի մեջ չի պահվում: Այսպիսով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում, ես մտածում էի, որ եթե ագռավ լինեի, կարող էի երջանիկ շրջել ամենուր:

Լսելով սիրամարգին՝ ագռավը գլխիկոր հեռանում է:

Սա նաեւ մարդկության խնդիրն է: Մենք համեմատվում ենք ուրիշների հետ ու հանիրավի տխրում: Նաեւ չենք գնահատում այն ամենը, ինչ Աստված է տվել մեզ: Սա հանգեցնում է դժբախտության, վատ արարքների, նախանձի: Սովորենք երջանիկ լինել մեր ունեցածով: Միշտ էլ կգտնվի մեկը, ով մեր ունեցածից քիչ կամ շատ կունենա եւ կհամեմատվի մեզ հետ:

Այն մարդը, ով գոհ է իր ունեցածից, աշխարհի ամենաերջանիկն է:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները