Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

«Արցունքով օգնիր դու վտանգվածիս, գովյալդ կանանց մեջ, Ծնկաչոք խնդրիր
հաշտությանս համար, ծնողդ Աստուծո, Հոգատար եղիր թշվառիս հանդեպ,
խորան բարձրյալի, Ձեռք տուր ընկածիս, տաճար երկնային»:
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ուրբ Աստվածամայրը եզակի եւ բացառիկ դեմք է Քրիստոնեական Եկեղեցու սրբերի շարքում, Եկեղեցու եւ քրիստոնյա ժողովուրդների սիրո ու հարգանքի դրսեւորումներում նա երկրորդն է՝ իր Որդուց հետո:

Աստվածածնի տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին նշում է միայն Սիմեոն Կաթողիկոսի՝ 1774 թվականի տոնացուցական կարգադրությունից հետո: Այդ շարքում իր ուրույն նկարագրությամբ առանձնանում է Սուրբ Կույսի տփի գյուտի հիշատակը: Աստվածածնի գործածած իրերին նվիրված տոները հետո են մուտք գործել տոնացույց:

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք ու երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ՝ շեշտելով նրա Աստծո մայր լինելու հանգամանքը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում: Ավանդության համաձայն՝ 5-րդ դարում այն գտնում են կոստանդնուպոլսեցի երկու ազնվական եղբայրներ, Գալիլեայի Նազարեթ գյուղում, մի ծեր կնոջ տանը: Տիրամոր տուփը տանում են Կոստանդնուպոլիս եւ տեղադրում Ս. Աստվածածնի անունը կրող եկեղեցում եւ հուլիսի 2-ին նշանակում տոն՝ «Գիւտ տփոյ Սուրբ Աստուածածնի» անվամբ: Հայոց Եկեղեցին այս տոնը նշում է 18-րդ դարից, երբ այն ընդգրկվեց Սիմեոն Ա Երեւանցի Կաթողիկոսի՝ 1774 թվականին հրատարակած ու բարեփոխած Տոնացույցի մեջ, Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Ավելացնենք նաեւ, որ Հայ Եկեղեցու Վարդապետները, Սուրբ Հայրերն ու հայ միջնադարյան բանաստեղծները տաղեր են ձոնել Սուրբ Կույսին՝ զուգահեռներ տանելով Տիրամոր արտաքին գեղեցկության եւ բնության ամենավառ գույների միջեւ՝ «աչքն ծով», «յատէն նռնենի», «բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր», «ծոցն լուսափայլ կարմիր վարդով լցեալ», «աչքն ծով ի ծով ծիծաղախիտ», «ոսկեշողեն գույնն»:

Հուլիսի 10-ին՝ տփի գյուտի տոնի ուրախ առիթով, Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները