Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԺՆՈՒՄ

յումրու Անի թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնի սաների համար կազմակերպված մասնագիտական կողմնորոշման դասընթացն իրականացնում է «Հաջողության բանալի» հասարակական կազմակերպությունը՝ Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ֆինանսավորմամբ: Դասընթացի նպատակն է նպաստել երեխաների` աշխատաշուկայում առկա պահանջարկի եւ զարգացումների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Հունիսի 7-ին Սուրբ Հակոբ եկեղեցում անցկացվեց դասընթաց «Մասնագիտությունների ճիշտ ընտրություն» խորագրով, որին մասնակցում էին Սուրբ Հակոբի մշակութային բաժնի օրինակելի սաները: Դասընթացի սկզբում տրվեց հյուրասիրություն, որի ընթացքում նաեւ տեղի ունեցավ սլայթների ցուցադրություն՝ կապված տարատեսակ մասնագիտությունների հետ:

Խոսվեց տարբեր մասնագիտությունների անհրաժեշտությունից, անցկացվեց աշխույժ քննարկում: Այնուհետև դասընթացավարները ցանկություն հայտնեցին տեղեկանալ յուրաքանչյուրիս ընտրած մասնագիտության մասին, ինչի վերաբերյալ էլ տվեցին օգտաշատ խորհուրդներ, որոնք մեզ անհրաժեշտ կլինեն հետագայում:

Տրվեց տեղեկատվություն արդի մասնագիտությունների վերաբերյալ, որոնք ժամանակի ընթացքում դուրս չեն մնա աշխատաշուկայից: Պարզեցինք Հայաստանում մեծ պահանջարկ ունեցող տասն արդի մասնագիտություննեը: Այդ բնագավառում գործատուին անհրաժեշտ են խելացի ու բանիմաց մասնագետներ:

Երեխաներից շատերը, զրույցի արդյունքում, փոխեցին իրենց մասնագիտական կողմնորոշումը, քանզի պարզ դարձավ, որ դրանք մի քանի տարուց կռոբոտացվեն կամ կթվայնացվեն եւ մարդկային գործոնի կարիք այլեւս չի լինի:

Վերջում դասընթացավարներն անցկացրին անանուն հարցում՝ կապված իրենց անցկացրած դասընթացի օգտակարության, բավարար գիտելիքներ փոխանցելու կարողության, ինչպես նաեւ դասընթացի ուժեղ ու թույլ կողմերի վերաբերյալ:

Շնորհակալություն ենք հայտնում դասընթացավարներին ու կազմակերպիչներին՝ յուրահատուկ դասընթացի եւ օգտակար խորհուրդների համար:

ԴԻԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները