Հայրենիքի ու հաւատքի համար նահատակութիւնը մարդը յաւերժութեան առաջնորդող ճանապարհ է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐԳԻՍԵԱՆ

   

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԳ Տարի, Թիվ 7 (271), հուլիս 2022 թ.  


 

       

ՎԱՐԴԱՎԱՌՆ ԱԶԱՏԱՆԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (Ս. ՍՏԵՓԱՆՈՍ) ԵԿԵՂԵՑՈՒՄ

ուլիսի 24-ին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է կամ, ինչպես ժողովրդի մեջ է առավել հայտնի, Վարդավառը:

Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Եվ, ինչպես բոլոր տաղավար տոները, Պայծառակերպությունը եւս Ազատանի Ս. Հարություն-Ս. Ստեփանոս եկեղեցում նշվում է առանձնահատուկ:

Նախօրեին երիտասարդներն սկսեցին նախապատրաստական աշխատանքները: Նախ բոլորը գնացին եւ դաշտերից հավաքեցին ցորենի հասկեր, ապա պատրաստեցին խաչբուռներ՝ խաչի ու կենաց ծառի տեսքով, նարոտներ, տնական գաթաներ եւ բարձր տրամադրությամբ սպասեցին տոնին:

Վարդավառը համընկնում է դաշտերում հասունացած հացահատիկի բերքահավաքին եւ հնում՝ տոնի օրը, ժողովուրդը հասկեր է տարել եկեղեցի՝ խնդրելով, որ դաշտերը կարկտից ու մորեխից անվնաս մնան:

Պայծառակերպության տոնն սկսվեց Սուրբ եւ անմահ Պատարագով: Օրվա պատարագիչն էր Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը: Հաղորդ դառնալով տոնի հոգեւոր մասին՝ ժողովուրդն այնուհետ դուրս եկավ եկեղեցու բակ, ուր Տեր Հայրն օրհնեց տոնի խորհրդանիշ վարդաջուրն ու խնձորները: Ըստ ավանդության՝ Հայաստանի որոշ շրջաններում ինչպես խաղողն են օրհնել ու կերել Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին, այնպես էլ տարվա առաջին խնձորն էին ուտում Վարդավառին:

Վարդավառի կարեւոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Իսկ առաջինը ջուր ցողելու պատիվը մեր եկեղեցում վերապահվեց քահանային: Այնուհետեւ ջրախաղով, ազգային երգ ու պարով ներկա հավատացյալները նշեցին մեր Տիրոջ Այլակերպության տոնը:

Ավանդույթները ժողովրդի մշակույթի մի մասն են եւ դրանց միջոցով է, որ հնարավոր է դառնում պատկերացում կազմել տվյալ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի մասին:

ԳՈՀԱՐ ԳԱԼԹԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները