Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  
   
 
       

«ՅԻՇԵԱ ՏԷՐ, ՈՂՈՐՄԵԱ ՈՒ ՕՐՀՆԵԱ ԶԱՌԱՋԻ
ԿԱՑԵԱԼ ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍ ՔՈ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՕԶԱՍԿՈՅԻ ՍՈՒՐԲ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը հունիսի
24-ից հուլիսի 26-ը հյուրաբար գտնվում էր
Բրազիլիայում: Շրջագայություններին զուգահեռ՝
Սրբազան Հայրը, Բրազիլիայի
հայոց թեմի Առաջնորդ Տ. Նարեկ
եպս. Բերբերյանի առաջնորդությամբ, այցելեց
տարբեր քաղաքներ, նաեւ հանդիպումներ
ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ,
զրուցեց առօրյա խնդիրների շուրջ:
Այցելություններից առանձնակի տարբերվում է
հայաշատ Օզասկո քաղաքը, ուր հունիսի 30-ին,
տեղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում,
որի հոգեւոր հովիվն է Տ. Պողոս
ավագ քհն. Պարոնյանը, Միքայել Սրբազանը
մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

>>>



 

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

Աստվածամայրը եզակի եւ բացառիկ դեմք է Քրիստոնեական Եկեղեցու Սրբերի շարքում եւ սիրո ու հարգանքի դրսեւորումներում նա երկրորդն է Աստվածորդուց հետո: Եկեղեցին նրա պատվին սահմանել է յոթը տոն, բացի այդ, առավոտյան ժամերգությունների ժամանակ, նրան նվիրված բազմաթիվ շարականներ են երգվում, իսկ Ս. Պատարագն սկսվում է նրա բարեխոսությանը դիմելով: Եկեղեցական սրբազան ավանդությունը Տիրամորը համարում է Սրբերի գլխավորը եւ դասում հրեշտակներից վեր: >>>



«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ,
ՀԱՅՐ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ» ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հայոց երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, քանզի դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծու ներկայությունը հայոց մեջ, Աստծու շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: >>>



ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐ ՈՒ ԲԱՐԵԿԱՄ ԸՆԿԵՐ ԷՄԻԼԻԱՆ

Աստված տեսնում ու գնահատում է այն բարեգործությունը, որն արվում է լուռ, անտրտունջ ու առանց հանդիսավորության: Հաճախ, կեղծ բարեգործների աղմուկի մեջ, մենք չենք նկատում այն մարդկանց, ովքեր լուռ նվիրաբերում են ՍԵՐ... >>>




ՆԿԱՐԻՉ ՍԱՐԿԱՎԱԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցրերի բաժնի նախաձեռնությամբ, հունիսի 24-30-ն անցկացվեց «Արթ շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը: >>>




FLY-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

FLY-ի կատարած բարեգործու-թյունն անցնում է բոլոր հեռավոր ու անհասանելի թվացող հորիզոնները: Աշխարհագրությունը մեծ է՝ Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Երեւան, Էջմիածին, Արմավիր Մարտունի, Աբովյան, Խարբերդ եւ գնալով ավելի ընդգրկուն է դառնում: Ուր կարիքավոր ընտանիք կա, անտեղ է նաեւ FLY-ը: Սակայն միայն ընտանիքներին օգնության ձեռք մեկնելով չի սահմանափակվում: >>>



ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ,
ՆՎԵՐՆԵՐ՝ ՍՐՏԱԲԱՑ

Սոցիալ-կրթական կենտրոնն աջակից այն հաստատությունն է, որ միշտ պատրաստ է գտնել սոցիալական բազմաթիվ շերտեր, անհրաժեշտության դեպքում դիտարկել ու գնահատել կարիքները եւ ժամանակին արագահաս օգնության ձեռք մեկնել: >>>




ԵՎ ԱՂՈԹՔՆ ԷՐ ՆՐԱՆՑ ՈՒՂԵԿԻՑԸ

Ուխտագնացությունները հայ քրիստոնյայի անհատական կյանքի հոգեւոր դաստիարակության լավագույն միջոցներից են եւ կապված են ոչ միայ Հիսուս Քրիստոսի կյանքին առնչվող վայրերի, այլեւ մարտիրոսների, սրբերի գերեզմանների, հրաշագործությունների հետ: >>>



ՈՒԽՏԱՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ

Աստծո օգնությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ, թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, ինչպես նաեւ Ռիմա Բարինյանի ու Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, ի կատար ածվեց մի խումբ հավատացյալների իղձը: :>>>




ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՎԵՐՋՅԱՆ ՊՏՈՒՅՏԸ

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական կազմը, դասախոսներն ու սաները տարեվերջյան ուխտագնացությամբ այս անգամ՝ հունիսի 29-ին, եղան Շիրակի թեմում: >>>



ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Երբ փոքր էի, մայրս շատ էր ասեղնագործում: Ես նստում էի նրա կողքի փոքր աթոռին ու հարցնում, թե ինչ է անում: Մայրս պատասխանում էր. «Ասեղնագործում եմ»: >>>



ՏՐՎԵՑ «ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ»
ՃԱՄԲԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Շիրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի 2019 թվականի ամառային մեկնարկը տրվեց հուլիսի 5-ին:  >>>



ՔԱՀԱՆԱՅԻՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն: Ընդունվել կարող են մինչեւ 45 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր զավակ են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու: Ուսումը եռամյա է: Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ: >>>



6 հուլիսի - Գյուտ նշխարաց: Տոնի ուրախ առիթով Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk