Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՏՐՎԵՑ «ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ

իրակի թեմի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարի 2019 թվականի ամառային մեկնարկը տրվեց հուլիսի 5-ին:

Առաջին հոսքի ճամբարականները մեկտեղվեցին Գյումրու Ս. Հակոբ եկեղեցու բակում եւ միասին ճանապարհ ընկան դեպի գեղատեսիլ Եղնաջուր, ուր անհամբերությամբ նրանց էր սպասում ճամբարի աշխատակազմը:

Ճամբարականները նախ կանգ առան Ամասիայի Ս. Գեւորգ եկեղեցում: Այստեղ նրանց դիմավորեց Ամասիայի հոգեւոր հովիվ Տ. Գարեգին քհն. Սարգսյանը: Տեր Հայրն իր հայրական օրհնությունը բաշխեց եւ բարի հանգիստ մաղթեց երեխաներին:

Ամեն տարվա նման հագեցած եւ բազմաբովանդակ է ճամբարի առօրյան: Կրոնի, առաջին բուժօգնության, երգի, լեզուների դասերը փոխարինում են մեկը մյուսին: Կազմակերպվում են մեծաթիվ ու տարաբնույթ մրցույթներ եւ վիկտորինաներ: Ճամբարականների առօրյան հերքրքիր դարձնող միջոցառումներից անմասն չեն մնում նաեւ մոտակա սահմանապահ զորամասի սահմանապահները, ովքեր մեծ սիրով անցկացնում են ռազմագիտության դասեր:

Հաճախակի են կազմակերպվում արշավներ, իսկ էքսկուրսիան դեպի «Վիշապաքար» կոչվող տեղանք մեծ ոգեւորությամբ է ընդունվում յուրաքանչյուր ճամբարականի կողմից:

Առաջին հոսքի ավարտական միջոցառումը կայացավ հուլիսի 14-ին: «Կտոր մը հայրենիք» խորագիրը կրող հանդիսույթի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, իսկ վերջում բոլորեց «Կառնո քոչարի»-ն, ինչը շատ ոգեւորեց ներկաներին:

Հրաժեշտի միջոցառմանը հրավիրված էին սահմանապահ զորամասի սպաները, «Արփի» ազգային պարկի աշխատակիցները, Եղնաջուր գյուղի բնակիչները:

Միջոցառումը ձգվեց մինչեւ ուշ երեկո: Հաջորդ օրը երեխաները հրաժեշտ տվեցին ճամբարին՝ հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:

Առաջին հերթափոխին աշխատեցին ջոկատավարներ Լիլիթ Մուրադյանը, Աննա Խաչատրյանը, վոկալիստ Շուշան Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները