Սէրը, ոսկի կամուրջի մը պէս, երկինքը երկրին
կը կապէ,
զԱստուած կ’իջեցնէ երկիր
եւ մարդը կը բարձրացնէ երկինք..
.
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 06 (234), հունիս 2019 թ.  


 

       

Լրահոսից

2 հունիսի - Երկրորդ Ծաղկազարդ: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհրդին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը՝ «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է …» բնաբանով:

9 հունիսի - Հոգեգալուստ, Պենտեկոստե: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Աղօթք ի դեմս Սուրբ Երրորդության» խորագրով Ս. Հովնան Ոսկեբերանի աղոթքը կարդաց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

16 հունիսի - Յիշատակ Եղիայի մարգարէին: Ս. Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

17 հունիսի - Սրբոց կուսանացն Հռիփսիմյանց: Տոնի ուրախ առիթով Սուրբ Հռիփսիմե մատուռում ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց աղոթատան հոգեւոր հովիվ Տ. Արսեն ավագ քհն. Սիմոնյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

22 հունիսի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոնի ուրախ առիթով Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Փավստոս քհն. Սարգսյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

23 հունիսի - Տոն Կաթողիկե Ս. Էջմիածնի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը եւ, «Հայր մեր»-ից առաջ, ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը:

Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց Հայրապետական մաղթանք:

30 հունիսի - Բարեկենդան Ս. Գրիգոր Լուսավորչի պահոց: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները