Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

FLY-Ի ՆՈՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ

FLY-ի կատարած բարեգործու-թյունն անցնում է բոլոր հեռավոր ու անհասանելի թվացող հորիզոնները: Աշխարհագրությունը մեծ է՝ Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Երեւան, Էջմիածին, Արմավիր Մարտունի, Աբովյան, Խարբերդ եւ գնալով ավելի ընդգրկուն է դառնում: Ուր կարիքավոր ընտանիք կա, անտեղ է նաեւ FLY-ը: Սակայն միայն ընտանիքներին օգնության ձեռք մեկնելով չի սահմանափակվում:

FLY-ի բարեկամների շարքերը համալրել են նաեւ մանկատները, ծերերի խնամքի, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ ունեցող երեխաների կենտրոնները: Ամենուր FLY-ին սպասում են անհամբերությամբ եւ դիմավորում ջերմ ժպիտով:

FLY-ի այցելությունն սպասելի էր Երեւանի «Արեւ» կենտրոնում՝ հատկապես երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 1-ին, «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում: FLY-ը դաուն համախտանիշով վաթսուն երեխայի համար պատրաստել էր քաղցրավենիքներով լի տոպրակներ, որոնք սիրով ու ջերմությամբ նվիրեց փոքրիկներին: Սրճարանում հյուրասիրությունից հետո արեւցիների համար կազմակերպվեցին ժամանցային խաղեր, կրկեսային համարներ, երգ ու պար՝ մուլտհերոսների եւ ծաղրածուի մասնակցությամբ: Փոքրիկների ուրախությունն անչափելի էր, քանի որ օրն իրական տոնի վերածվեց: Էլ ինչ տոն՝ առանց տոնական տորթի ու նվերների, որոնց առկայությունը բարձր տրամադրություն ապահովեց:

Տոնական միջոցառումից հետո, FLY-ը ծանոթանալով «Արեւ» երեխաների կենտրոնի սաների առօրյային՝ հերթական անակնկալը մատուցեց նրանց: «Դաուն» համախտանիշով երեխաներին զարգացնող կառուցողական խաղեր նվիրեց, որոնց միջոցով նրանք կկարողանան ճշգրիտ կազմակերպել իրենց վերականգնողական, ուսուցողական պարապմունքները:

FLY-ը ջանք ու եռանդ չի խնայում եւ ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր երեխաները լինեն առողջ ու երջանիկ...

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները