Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

րբ փոքր էի, մայրս շատ էր ասեղնագործում: Ես նստում էի նրա կողքի փոքր աթոռին ու հարցնում, թե ինչ է անում: Մայրս պատասխանում էր. «Ասեղնագործում եմ»:

Քանի որ փոքր էի, մայրիկիս աշխատանքը միայն ներքեւից էի տեսնում: Միշտ բողոքում էի, որ միայն խճճված ու տգեղ թելեր եմ տեսնում:

Նա ժպտում էր ինձ վերից ու քնքշորեն ասում. «Գնա՛ խաղալու, տղա՛ս, երբ ավարտեմ, ասեղնագործությունը ծնկներիս կդնեմ, ու դու վերեւից կնայես»:

Ես ինձ հարց էի տալիս, թե ինչու է ասեղնագործությունն այդքան տգեղ ու խճճված երեւում ինձ եւ ընդհանրապես այդ մուգ թելերը մայրիկի ինչի՞ն են պետք: Սակայն հետո մայրիկը կանչում էր ինձ. «Ե՛կ, որդիս, արդեն կարող ես նայել»: Ուրախ-ուրախ ներս էի վազում ու անչափ զարմանում, թե որքա՜ն գեղեցիկ է ասեղնագործությունը երեսի կողմից:

Մայրիկը գեղեցիկ ծաղիկ էր ցույց տալիս կամ հիասքանչ մայրամուտ, եւ ես չէի կարողանում աչքերիս հավատալ՝ ներքեւից թելերի տհաճ կույտ էր, վերեւից՝ նման գեղեցկություն: Մայրս այնժամ ասում էր. «Տղա՛ս, ներքեւից ամեն ինչ խառն ու խճճված է թվում, բայց դու չգիտեիր, որ ես այնտեղ՝ վերեւում իմ պլանն ունեի, իմ գեղեցիկ պատկերը: Այժմ վերեւից նայիր, թե ինչ գեղեցիկ է»:

Այդպես էլ կյանքում է: Աստվածային նախախնամության մասին չիմանալով, մտածում ենք, որ ամեն ինչ վատ է, այնպես չի ընթանում, ինչպես անհրաժեշտ է: Իսկ իրականում այն ամենը, ինչ կատարվում է, աստվածային ասեղնագործության մի մասն է: Վերեւից ավելի լավ է երեւում, թե ինչպես է պետք գեղեցիկ նախշ ասեղնագործել:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները