Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՀՈԳԵՎՈՐ ԶՐՈՒՅՑ ԲԱՐԵԿԱՄԱԲԱՐ, ՆՎԵՐՆԵՐ՝ ՍՐՏԱԲԱՑ

ոցիալ-կրթական կենտրոնն աջակից այն հաստատությունն է, որ միշտ պատրաստ է գտնել սոցիալական բազմաթիվ շերտեր, անհրաժեշտության դեպքում դիտարկել ու գնահատել կարիքները եւ ժամանակին արագահաս օգնության ձեռք մեկնել:

Բայց այս ամենն այնպիսի նրբանկատությամբ ու սիրով է անում, առանց թմբկահարելու ու լուռ, որ չվնասի ոչ մի մանկան, մոր ու ընտանիքի արժանապատվությունը:

«Ոչ թե օգնություն, այլ նվիրաբերում, ոչ թե հովանավորություն, այլ ունեցածից բաժին հանել»,- այս սկզբունքին ու մոտեցմանն արդեն ծանոթ լինելով՝ հերթական անգամ էին մի խումբ երեխաներ սպասում սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներին:

Թիվ 32 դպրոցում «Գյումրու մանկական կենտրոն» ՀԿ-ն թաղամասի 160 երեխայի համար կազնակերպել է բակային ճամբար, ուր ջոկատավարները, ուսուցողական խաղերի ու ժամանցի միջոցով, հագեցած ու հետաքրքիր են դարձնում ճամբարականների ամառային արձակուրդների մի քանի օրը:

Այս անգամ Տ. Նարեկ քհն. Անտոնյանի հետ այցելեցինք բակային ճամբար: Երեխաներն ու ջոկատավարները միասին աղոթեցին, քահանային ուղղեցին իրենց մտահոգող հարցերը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Երեխաների եւ քահանայի միջեւ ծավալված զրույցը նման էր ավագ ընկերոջ ու բարեկամի հետ խոսք ու զրույցի: Համատեղ աղոթքն ու Տեր Նարեկի ոգեւորող խոսքերն այնքան տպավորիչ էին, որ երեխաներից յուրաքանչյուրը կամեցավ իր կարողությունները ցուցադրել:

Ապա հերթը հասավ սոցիալ-կրթական կենտրոնի պատրաստած նվերներին: Ճամբարի 160 երեխաներին անակնկալ էր սպասվում՝ փոքրիկ փաթեթների տեսքով: Երեխաները հետաքրքրությամբ բացեցին նվերները, ոգեւորվեցին հիգիենայի պարագաներով, ապա որոշեցին, թե ինչպես են նոր ուսումնական տարում օգտագործելու գրենական պիտույքները:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները