Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՏՈՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՓԻ ԳՅՈՒՏԻ

ստվածամայրը եզակի եւ բացառիկ դեմք է Քրիստոնեական Եկեղեցու Սրբերի շարքում եւ սիրո ու հարգանքի դրսեւորումներում նա երկրորդն է Աստվածորդուց հետո: Եկեղեցին նրա պատվին սահմանել է յոթը տոն, բացի այդ, առավոտյան ժամերգությունների ժամանակ, նրան նվիրված բազմաթիվ շարականներ են երգվում, իսկ Ս. Պատարագն սկսվում է նրա բարեխոսությանը դիմելով: Եկեղեցական սրբազան ավանդությունը Տիրամորը համարում է Սրբերի գլխավորը եւ դասում հրեշտակներից վեր:

Աստվածային նվիրապետության մեջ Սուրբ Կույսն ստորադասվում է միայն Սուրբ Երրորդությանը: Տիրամայրը մշտապես մարդկության համար եղել եւ մնում է իբրեւ կուսական անաղարտության, անապակության չափանիշ, գեղեցկության սիմվոլ, հեզության կատարելատիպ եւ, բնականաբար, ներշնչանքի անսպառ աղբյուր:

Աստվածածնի տոներն ընդհանրապես Հայոց Եկեղեցին տոնախմբում է միայն Սիմեոն Կաթողիկոսի՝ 1774 թվականի տոնացուցական կարգադրությունից հետո: Այդ շարքում իր ուրույն նկարագրությամբ առանձնանում է Սուրբ Կույսի տփի գյուտի հիշատակը, որ ոգեկոչում ենք Հոգեգալստից հետո, հինգերորդ կիրակի օրը: Աստվածածնի գործածած իրերին նվիրված տոները հետսամուտ են, հետո են մուտք գործել տոնացույց, եւ Հայոց Եկեղեցին դրանք վերցրել է հույներից:

Սուրբ Կույսի տփի գյուտը տեղի է ունեցել հետեւյալ պարագաներում: Հինգերորդ դարում կոստանդնուպոլսեցի երկու ազնվական եղբայրներ, Գալիլիայի Նազարեթ գյուղում, մի ծեր կնոջ տանը գտնում են տուփը: Հրեա կնոջից իմանում են, որ այն ժամանակին պատկանել է Սուրբ Տիրամորը, եւ այժմ դրա շնորհիվ հրաշքներ են տեղի ունենում: Նրանք գնում են Երուսաղեմ, պատրաստել են տալիս նմանատիպ մեկ այլ տուփ եւ հետդարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, փոխում են այն հնով: Տուփն իրենց հետ տանելով Պոլիս՝ այդ մասին պատմում են Պատրիարքին: Վերջինս մեծ հանդիսությամբ այն զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում եւ հուլիսի 2-ին նշանակում տոն՝ «Գիւտ տփոյ Սուրբ Աստուածածնի» անվամբ:

Հայ Եկեղեցու վարդապետներն ու Սուրբ Հայրերը, բազմաթիվ գրություններ, բանաստեղծություններ, տաղեր են ձոնել Աստվածամորը, հրաշալի կտավներ են ստեղծվել նաեւ ոչ վաղ անցյալում:

Հուլիսի 14-ին՝ տփի գյուտի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը հանգամանալից մեկնեց պատարագիչ Հայր Սուրբը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները