Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՎԵՐՋՅԱՆ ՊՏՈՒՅՏԸ

եւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչական կազմը, դասախոսներն ու սաները տարեվերջյան ուխտագնացությամբ այս անգամ՝ հունիսի 29-ին, եղան Շիրակի թեմում:

Նրանք այցելեցին Մարմաշենի վանական համալիր, ուր միաժամանակ ուխտի էին եկել նաեւ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկղեցու հավատացյալները` ներկա գտնվելու, համայնքի հոգեւոր հովիվ Տ. Միքայել քհն. Նուրիջանյանի ձեռամբ մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին:

Ճեմարանականները եւս մասնակցեցին սրբազան արարողակարգին, որից հետո, Մարմաշենի հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի օգնությամբ, ծանոթացան բազմադարյա վանական համալիրի պատմությանը՝ կենդանի հաղորդակցությունը, մեկ անգամ տեսնելն ու սեփական գնահատանքն ունենալն առավել կարեւորելով հազար անգամ լսելուց:

Այնուհետեւ ուխտավոր ճեմարանականները շարժվեցին «Վարդբաղ» կոչվող հանգստյան գոտի: Չնայած նրան, որ օրը մի փոքր անձրեւոտ էր, նրանց հաջողվեց վայելել, Գյումրի քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող, հանգստյան գոտու գեղատեսիլ բնությունը:

Ճեմարանականները պտույտը եզրափակեցին Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցի այցելելով: Սուրբ Յոթվերքում իր օրհնության խոսքը հյուրերին ուղղեց եկեղեցու սպասավոր Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանը: Նա նշեց, որ եկեղեցին շատ զորավոր է եւ իր օրհնաբերությամբ միշտ դեպի իրեն է ձգում բազում հավատացյալ եւ ուխտավոր հայորդիների:

Որից հետո Տ. Նշան քհն. Պանֆյորովը ներկայացրեց եկեղեցու պատմությունը` մասնավորաբար նշելով, որ այն նույնիսկ աստվածմերժության տարիներին է գործել` իր հովանու ներքո ընդունելով կաթոլիկ եւ ուղղափառ հավատացյալների:

Տեր Հորից հետո իր հայրական խոսքը սաներին ու մյուս ներկաներին հղեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը: Վերջում եկեղեցում կատարվեց ընդհանրական աղոթք` Տ. Միքայել քհն. Նուրիջանյանի հանդիսապետությամբ:

Տարեվերջյան պտույտը եզրափակվեց միասին լուսանկարվելով:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները