Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (226), հոկտեմբեր 2018 թ.  
   
 
       

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ՀՌՈՄԻ
ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀՈՎՎԱՊԵՏԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Վատիկանում հանդիպեց Հռոմի
Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան
Քահանայապետ Նորին Սրբություն
Ֆրանցիսկոս Պապի հետ:
Նախ տեղի ունեցավ Ամենայն Հայոց
Կաթողիկոսի եւ Հռոմի Սրբազան
Քահանայապետի առանձնազրույցը,
որից հետո հանդիպումը Վեհափառ
Հայրապետի պատվիրակության հետ:
>>

 


 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՀՌՈՄ

Հայրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին, շքախմբի ուղեկցությամբ, Միլանից մեկնեց Հռոմ: >>>


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՏԱԼԻԱ ՄԵԿՆԵՑ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի եւ վարչական խորհրդի հրավերով, մեկնեց Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգեւոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները: >>>


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՄԻԼԱՆԻ
ՍՈՒՐԲ ՔԱՌԱՍՈՒՆ ՄԱՆԿԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: >>>



ՕԾՈՒՄ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, օծվեցին Արթիկի տարածաշրջանի Լմբատավանքի (Կարմիր վանք) VII դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգն ու սրբապատկերը՝ առ ի վայելումն Արթիկի եւ համայն հավատացյալների: Սրբապատկերի հեղինակը Տ. Լեւոն քահանա Հովհաննիսյանն է: >>>


 

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅՈՐԴՈՒ ՀՈԳՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հոկտեմբերի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդանիստ բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան արարողություն` աշխարhահռչակ հայորդի, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հոգու հանգստության համար: Հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում` Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի եւ Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի հանդիսապետությամբ: >>>


ԲՅՈՐՆԻ ԹՈՌԸ ՏԱՏՈՒ ՊԱՏԳԱՄԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Հայաստանում ֆրանկոֆոնյան օրերի շրջանակներում, Նորվեգիայից ժամանած պատվիրակության հետ, Հայաստանում է ռեժիսոր Յուսսի Ֆլեմմինգ Բյորնը: Վերջինիս այցը Հայաստան առաջինը չէ, սակայն այս անգամ ավելի լուրջ ու նպատակային էր: >>>



«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ,
ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»

ՀԱՅՈՑ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՍԿԵԴԱՐԸ

Սրբոց Թարգմանչաց տոնը մեր Եկեղեցու տոնացույցում յուրահատուկ տեղ ունի, քանի որ այն ազգային եւ կրոնական ինքնուրույնութեան գյուտի տոնն է: Այլ խոսքով՝ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի գյուտով հայ ժողովուրդն ունեցավ միջոց ու բանալի՝ ավելի խոր, հաղորդական ու անմիջական կերպով Աստծո խոսքի հետ հաղորդակցվելու, զորանալու եւ լուսավորվելու: >>>


365 ՕՐ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Շիրակի թեմը նոր կառույց ունեցավ: Երկար սպասված մի կառույց, որը բոլորի կողմից հասցրեց արագ ճանաչվել ու սիրվել: >>>


«ՈՉ ԵՆ ԲԱՆՔ ԵՒ ՈՉ ԵՆ ԽՕՍՔ, ՈՐՈՑ ՈՉ ԼՍԻՆ
ՁԱՅՆՔ ՆՈՑԱ» ՏՈՆ ՍՐԲՈՑ ԱՎԵՏԱՐԱՆՉԱՑՆ

Սուրբ Գիրքը, ըստ Հայաստանյայց Եկեղեցու ուղղափառ վարդապետության, Աստծո խոսքն է, Նրա ուղերձը մարդկությանը, որը, սակայն, գրի առան, Նրա իսկ կողմից ընտված, շուրջ քառասուն սրբազան մատենագիրներ, մարգարեներ, ավետարանիչներ եւ առաքյալներ: >>>


ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՅՑ

Հոկտեմբերի 18-ին բարերարների պատվիրակությունը, Անդրեաս Գրիսի ղեկավարությամբ, այցելեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն: Առաջին հանդիպումը թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ էր, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցեր: >>>



ՍԻՐՏԸ ԳԵՂԵՑԻԿ ՊԱՐՏԵԶ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է
ՀԱՃԱԽ ՄԱՔՐԵԼ ՄՈԼԱԽՈՏԵՐԻՑ

Մի անգամ ուսուցիչն իր աշակերտներին հանձնարարեց թղթի վրա գրել այն մարդկանց անունները, որոնց նրանք ատում են: Այնուհետեւ նրանց խնդրեց հաջորդ օրը դպրոց բերել այնքան լոլիկ, որքան մարդու անուն կար յուրաքանչյուրի ցուցակում: >>>


ՎԵՐԱԾՆՎՈՂ ԳՅՈՒՄՐԻՆ ԵՎ
ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Սեպտեմբերի 30-ին Գյումրին տոնում էր իր օրը՝ ցուցահանդեսներով, առանձին տաղավարներով, համերգներով ու բազում հետաքրքիր միջոցառումներով: >>>


ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵՐ

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, եւ այն սոցիալ-կրթական կենտրոնի տարեցների համար ամեն տարի նշվում է յուրովի՝ դառնալով անմոռանալի տոն: >>>


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

Հոկտեմբերի 9-10-ը, «Save the Children» կազմակերպության հրավերով, սոցիալ-կրթական կենտրոնի սոցիալական աշխատողներ Հռիփսիմե Պալյանն ու Մելանյա Ռաֆայելյանը մասնակցեցին «Երեխաների դեմ բռնությունները եւ սոցիալական աշխատանքի սկզբունքները» թեմայով երկօրյա վերապատրաստմանը: >>>


ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, «Սբ. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ առաջնորդարանի աշխատակիցները խոր վշտով ցավակցում են Լուսինե Գրիգորյանին՝ սիրելի մայրիկի անժամանակ մահվան կապակցությամբ եւ հայցում Ամենախնամ Աստծո բարեգթությունը՝ նրան երկնային արքայության արժանացնելու, իսկ վշտացյալ ընտանիքին մխիթարելու համար:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:


2 հոկտեմբերի - Ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օծվեցին Արթիկի տարածաշրջանի Լմբատավանքի (Կարմիր վանք) VII դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու զանգն ու սրբապատկերը: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk