Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ՍԻՐՏԸ ԳԵՂԵՑԻԿ ՊԱՐՏԵԶ Է, ՈՐԸ ՊԵՏՔ Է
ՀԱՃԱԽ ՄԱՔՐԵԼ ՄՈԼԱԽՈՏԵՐԻՑ

ի անգամ ուսուցիչն իր աշակերտներին հանձնարարեց թղթի վրա գրել այն մարդկանց անունները, որոնց նրանք ատում են: Այնուհետեւ նրանց խնդրեց հաջորդ օրը դպրոց բերել այնքան լոլիկ, որքան մարդու անուն կար յուրաքանչյուրի ցուցակում:

Մյուս օրը ոմանք երկու լոլիկով փաթեթ բերեցին, ուրիշներն էլ` մինչեւ հինգից վեց: Աշակերտները երկու շաբաթ դրանք ամեն տեղ պետք է տանեին իրենց հետ: Սակայն արդեն մի քանի օր անց ոմանք սկսեցին դժգոհել փտող բանջարեղենի տհաճ հոտից: Մյուսներն էլ ասացին, որ իրենց համար դժվար է ամեն տեղ ման տալ միանգամից հինգից վեց լոլիկ: Իսկ նեխած լոլիկի հոտը գնալով սաստկանում էր…

Ուսուցիչը մի շաբաթ անց կրկին անգամ լսեց բողոքներն ու ասաց.

- Պատկերացրեք, որ այս բոլորը նման է նրան, ինչ դուք կրում եք ձեր սրտերում, երբ որոշ մարդիկ ձեզ դուր չեն գալիս: Ատելությունն ու չարությունը քայքայում են ձեր հոգին եւ այն հիվանդ դարձնում: Եթե դուք մեկ շաբաթ դժվարանում եք հանդուրժել նեխած բանջարեղենի հոտը, ապա պատկերացնո՞ւմ եք, թե բացասական վիճակների ինչպիսի՜ «բուրմունք» է տիրում ձեր սրտերում: Եվ դուք դա կրում եք ամեն օր ձեր ներսում:

Սիրտը գեղեցիկ պարտեզ է, որը պետք է հաճախ մաքրել մոլախոտերից, այսինքն՝ ներել նրանց, ովքեր նեղացրել են ձեզ: Դա տեղ կբացի իրապես լավ ու արժանավոր մարդկանց համար:

Մի վերցրեք կյանքից ամեն ինչ, այլ վերցրեք միմիայն լավագույնը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները