Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՅՑ

ոկտեմբերի 18-ին բարերարների պատվիրակությունը, Անդրեաս Գրիսի ղեկավարությամբ, այցելեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն: Առաջին հանդիպումը թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ էր, որի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական հարցեր: Բարերարներին ներկայացվեց 2017 թվականի գործունեության հաշվետվության փաթեթը եւ մեկնաբանվեց կատարված աշխատանքը: Պատվիրակությունն իր շնորհակալությունը հայտնեց Սրբազան Հորը, ինչպես նաեւ կենտրոնի աշխատակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Այնուհետեւ բոլորն ուղեւորվեցին սոցիալ-կրթական կենտրոն, ուր նրանց սպասում էին ծրագրի շահառուները: Վերջիններիս բաժանվեցին նվերներ (անկողնային պարագաներ, գիշերազգեստներ) եւ տրվեց դրամական աջակցություն: Շահառուներն իրենց խորին ակնածանքն ու երախտագիտությունը հայտնեցին բարերարներին:

Հյուրերին ներկայացվեց կարի արհեստանոցի արտադրանքը, որից հետո, կենտրոնի աշխատակիցների ընկերակցությամբ, նրանք այցելեցին Ողջիի մանկապատեզ, իհարկե ոչ դատարկաձեռն:

Կատարվեցին նաեւ տնայցեր. բարերարները ծանոթացան երեք նոր ընտանիքի հետ, նրանց դժվարին կենցաղային պայմաններին, ինչի արդյունքում ծրագրում ընգրկվեցին չորս նոր երեխաներ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՊԱԼՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները