Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

   
 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵՑ ՀՌՈՄ

այրապետական այցով Իտալիայում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 23-ին, շքախմբի ուղեկցությամբ, Միլանից մեկնեց Հռոմ:

Նորին Սրբությանն ուղեկցում են Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Այցի շրջանակներում, Հռոմի հայկական Սուրբ Վլաս եկեղեցում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչներին:

«Հրաշափառ»-ի հանդիսավոր արարողությունից հետո Նորին Սրբությանը բարիգալստյան խոսք հղեց Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Այնուհետեւ ներկաներին իր հայրապետական պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը նշեց, որ մեր ժողովուրդը դարեր շարունակ դժվարություններ ու փորձություններ դիմագրավեց, ցեղասպանություն վերապրելով ցրվեց աշխարհով մեկ, բայց ամենուր արթուն եղավ հավատքի մեջ, համբերեց նեղությունների մեջ եւ հավատքի գործերով զարդարեց իր ընթացքը, վերակերտեց ու կազմակերպեց իր ազգային-եկեղեցական կյանքը:

Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց օրեր առաջ Միլանի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու հաստատման 60-ամյա նշանակալի հոբելյանի հանդիսությանը մասնակցելու առիթով` բարձրորեն գնահատելով իտալահայերի նախանձախնդրությունն առ հոգեւորը եւ նախնյաց ավանդները, նրանց որդիական հավատարմությունն առ հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Հայրապետական իր օրհնությունը հղելով հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց զորեղ մնալ ազգային գիտակցության մեջ, իրենց սրտերում մշտավառ պահել Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատո կանթեղի լույսը եւ նախանձախնդրությունը նախնյաց ժառանգության հանդեպ: Աղոթք բարձրացվեց նաեւ խաղաղության, հայրենիքի հզոր ապագայի եւ մեր ժողովրդի բարօրության ու նորոգ առաջընթացի համար:

Հանդիպմանը ներկա էին Իտալիո հայոց հոգեւոր հովիվ եւ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, բարձրաստիճան հյուրեր Վատիկանի Սուրբ Աթոռից, Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների, ինչպես նաեւ Իտալիայում եւ Վատիկանում հավատարմագրված ՀՀ դեսպանատների ներկայացուցիչներ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները