Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՏԱԼԻԱ ՄԵԿՆԵՑ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

ոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի եւ վարչական խորհրդի հրավերով, մեկնեց Իտալիայի Հանրապետություն` հանդիսապետելու հովվության հոգեւոր կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու կառուցման 60-ամյակին նվիրված արարողությունները:

Նորին Սրբությանն ուղեկցում էին Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Միլանի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ եւ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, ինչպես նաեւ եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ տիար Սարո Խուդավերդին, վարչականներ ու պաշտոնյաներ:

Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շքախմբով եւ Իտալիայի հայոց հովվության հոգեւոր դասի ու վարչականների ուղեկցությամբ, հանդիպեց Միլանի Կաթոլիկ Եկեղեցու արքեպիսկոպոս Գերաշնորհ Մարիո Դելպինիի հետ:

Միլանի Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդարանի եպիսկոպոսական մատուռում կատարվեց միասնական աղոթք, ապա հանդիպումը շարունակվեց, առաջնորդարանի պատվո հյուրերի համար նախատեսված, գահասրահում:

Հայրապետական այցի առաջին օրն ամփոփվեց Միլանի Հայ տանը, ուր Վեհափառ Հայրապետը հանդիպում ունեցավ, Միլանի եկեղեցու հովանու ներքո գործող, Միլանի երիտասարդական կազմակերպության վարչական խորհրդի եւ մեծաթիվ երիտասարդների հետ: Հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձեւաչափով, որի ընթացքում Նորին Սրբությունը լուսաբանեց հայորդիներին հուզող հարցերը, խոսեց Սփյուռքում հայ ինքնության, ազգային-հոգեւոր արժեքների պահպանման կարեւորության, երիտասարդությունից Եկեղեցու ակնկալիքների եւ եկեղեցական կյանքում երիտասարդների ներգրավվածության մասին:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները